Ստամբուլի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, բաժանվել երեք մասի և բռնկվել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Ինքնաթիռում եղել է 177 մարդ: Բոլոր ուղևորները տարհանվել են: Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ տուժել է 52 մարդ:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել «Սաբհա Գեկչեն» օդանավակայանում: Ինքնաթիռը պատկանել է թուրքական Pegasus Airlines ավիաընկերությանը:
🔴 A passenger Boeing 737 gets off the runway at Istanbul's Sabiha Gökçen Airport.
— air plus news (english) (@airplusnews_EN) February 5, 2020