Thursday, 25 04 2024
Սփյուռքահայությունը հաղթական ժողովուրդ է
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ

Խորհրդարանի արտահերթ նիստ․ անակնկալ զարգացումներ

Խորհրդարանն արտահերթ նիստում կքննարկի «Իմ քայլը» մեծամասնության աղմկահարույց նախագծերը, որոնք առնչվում են Սահմանադրական դատարանի խնդրին: Գործնականում, սա սկիզբն է մի նախաձեռնության կամ գործընթացի, որի առնվազն հայտարարված նպատակն ակնառու է՝ «օրենքից դուրս» դնել Սահմանադրական դատարանի ներկայիս կազմի մեծամասնությունը, որ ձևավորվել է նախկին իշխանությամբ: Կառավարող մեծամասնությունն ունի քանակական բավարար ռեսուրս օրենսդրական նախաձեռնությունն առաջ տանելու համար, և հարցն այն է, թե արդյոք բավարա՞ր է քաղաքական ռեսուրսը:

Բանն այն է, որ այստեղ քաղաքական «ճակատը» երկուսն է, ոչ միայն նախկին իշխանությունը, այլ նաև Եվրոպայի խորհուրդը: Սակայն դրանով հանդերձ կա նաև «անտեսանելի» ճակատը՝ տեղի ունեցող գործընթացների ինտելեկտուալ դիմադրության ճակատը, որը չի ասոցացվում նախկին իշխող համակարգի հետ, սակայն աստիճանաբար նաև դադարում է ասոցացվել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ՝ ի դեմս դրա ներկայիս քաղաքական ձևաչափի: Որովհետև խնդիրն այստեղ եթե բազմասայր չէ, ապա առնվազն երկսայր է: Մի կողմից հասկանալի է թվում ՍԴ և դատաիրավական համակարգի լեգիտիմության խնդրի մեկնաբանությունը, մյուս կողմից, սակայն, անհասկանալի և անտեսանելի է այդ խնդրի լուծման հայեցակարգվածությունը, որովհետև առայժմ կիրառվում են ընդամենը ամպուտացիոն գործիքներ, առավել ևս իրավագիտական մասնագիտական ոչ պատշաճ ախտորոշման պայմաններում: Այս շերտը շարունակում է մնալ թավշյա հեղափոխության ինտելեկտուալ քաղաքական ռեսուրսը, սակայն դադարում է լինել այդ հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարող մեծամասնության քաղաքական-ինտելեկտուալ ռեսուրս:

Դրան զուգահեռ, պետք է դիտարկել նաև հանգամանքը, որ այդ շերտը, այդուհանդերձ, «օրգանական» ճյուղավորում կամ ներկայացվածություն ունի կառավարող մեծամասնության շղթայում, բայց գործնականում ավելի ու ավելի է նկատելի դառնում, որ այդ շղթայում դիտարկվում կամ զգացվում է որպես ավելորդ կամ օտար օղակ: Դա ևս իր հերթին ենթադրում է քաղաքական տրանսֆորմացիայի հետաքրքիր գիծ, որը կարող է ավելի երկարել ու ընդգծվել խնդիրների այդօրինակ լուծումների համատեքստում, որպիսին մատուցվում է խորհրդարանում տեղի ունենալիք արտահերթ նիստում: Այդ ամենին զուգահեռ, սակայն, կարևորագույն հարցը շարունակում է մնալ այն, թե քաղաքական ինտելեկտուալ այդ շերտը քաղաքական ինչ ասոցիացիա է կազմելու տեսանելի ապագայում, որովհետև մեկնարկած գործընթացը իրականում Հայաստանում ՍԴ խնդրի լուծման գործընթաց չէ, այլ ներքին քաղաքական տրանսֆորմացիաների նոր ալիքի խթանման, որը կարող է ունենալ անակնկալ զարգացումներ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում