Հուլիսի 16-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:10-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ճանապարհի 57-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Արսեն Սաֆարյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը թողնելով դեպքի վայրը` դիմել է փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով կատարել է 1989 թ. ծնված Հարություն Բ.-ն:
Վերջինս հուլիսի 17-ին, ժամը 03:30-ին, ներկայացվել է քննչական բաժանմունք:
Կատարվում է քննություն:











































