Ղազախստանի Մեջլիսը հավանություն է տվել Ղազախստանի և Հայաստանի միջև կրկնակի հարկումը բացառելու մասին օրենքի նախագծին:
Այս մասին հայտնում է «AKIpress»-ը՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին:
Օրինագիծը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալիխան Սմաիլովը:
Նա, մասնավորապես, նշել է, որ օրինագիծը նպատակ ունի զարգացնել և ուժեղացնել երկկողմ տնտեսական, առևտրային և ներդրումային համագործակցությունը:
Դա հնարավորություն կտա երկրների հարկ վճարողներին խուսափել կրկնակի հարկման ռիսկից: Սմաիլովը նաև նշել է, որ համաձայնագիրը ԵԱՏՄ-ի այն միջոցառումներից է, որն ուղղված է երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: