Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը երկրորդն է Իրանի վարկանիշային մրցաշարում:
Իրանում ընթացող օլիմպիական վարկանիշային համարվող «Fajr Cup»-ի գերծանր քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 180 կգ, իսկ հրումում` 230 կգ: Երկամարտի 410 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդն էր:
Այս քաշային կարգում վնասվածքի պատճառով մրցաշարին չմասնակցեց Ռուբեն Ալեքսանյանը, որը թիմի հետ մեկնել էր Իրան: