Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուբեն Հայրապետյանի սենսացիոն հայտարարությունը. Ո՞վ է ծախել Իտալիա-Հայաստան հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանն ըստ էության հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ։ Մասնավորապես, անդրադառնալով, այսպես կոչված, ծախված հանդիպումներին, նա ասաց. «Ես չկամ այդտեղ: 9:1: Վաճառված խաղ՝ գնացեք այն փոքրիկներին հարցրեք: Արթուր Վանեցյանը դրա հետ կապ չունի: Արթուր Վանեցյանն այդ ժամանակ այնպիսի իրավիճակում էր, որ ֆուտբոլով չէր էլ զբաղվում»: Ու փաստորեն Հայրապետյանը երեկ բաց տեքստով ասաց, որ անցյալ տարվա նոյեմբերին Պալերմոյում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Իտալիա-Հայաստան հայտնի հանդիպումը ծախված է եղել։

Հիշեցնենք, որ այս մրցավեճում մեր հավաքականը պատմության մեջ ամենախոշոր հաշվով պարտությունն էր կրել՝ մրցակցին զիջելով 9։1 հաշվով։ Հիշեցնենք նաև, որ այս պարտությունն առիթ հանդիսացավ, որ ՀՖՖ այն ժամանակվա նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տա։ Տեղի ունեցած դարակազմիկ խայտառակության վերաբերյալ մինչ օրս լսել էինք բազմաթիվ մեկնաբանություններ և կարծիքներ, բայց խաղի ծախված լինելու մասին առաջինը խոսեց Հայրապետյանը։ Վերջինիս կողմից սա ըստ էության հաղորդում էր հանցագործության՝ դավաճանության մասին։

Հատկանշական է, սակայն, որ ծախված հանդիպման մասին հայտարարություն է անում մի մարդ, որի՝ ՀՖՖ նախագահ եղած ժամանակաշրջանում շարունակ սկանդալներ են ծագել ծախված հանդիպումների շուրջ։

Ռուբեն Հայրապետյանը մեր հավաքականի առանցքային մի քանի ֆուտբոլիստների դավաճան որակելով՝ 2015 թվականին հայտարարել էր, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա մրցավեճը ծախված է եղել։ Հայրապետյանն այդ ժամանակ ազգային թիմից վտարեց Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին և Գևորգ Կասպարովին։ Այդ խաղում Ալբանիան, Երևանում հաղթելով 3։0 հաշվով, պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Ժամանակը ցույց տվեց, սակայն, որ Մովսիսյանը, Արզումանյանն ու Կասպարովը որևէ աղերս չունեն հանդիպում ծախելու կամ դավադրության հետ։ Հայրապետյանը չներկայացրեց որևէ հիմնավոր փաստարկ։ Բոլորի համար էր պարզ, որ Հայրապետյանն այս տղաներին փորձում է քավության նոխազ դարձնել՝ փորձելով սլաքները շեղել իր վրայից։

2018 թվականի փետրվարին պայմանավորված հանդիպումները գաղտնազերծող Federbet բուքմեյքերական ընկերության նախագահ Ֆրանչեսկո Բարանկան հանդես էր եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ նշելով, որ 2017 թվականի նոյեմբերին Երևանում կայացած Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումը պայմանավորված է եղել: ՀՖՖ նախագահը անմիջապես հերքեց այս պնդումը։ Նշենք, որ խաղը ընկերական բնույթի էր, և միջազգային մամուլը, հղում կատարելով բուքմեյքերական ընկերություններում տեղի ունեցած ֆինանսական հոսքերին, համոզված էր, որ գրանցված 4։1 հաշիվը հօգուտ Հայաստանի, այսպես ասած, սարքվել է։ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը ձախողվել էր, և լարվածությունը ցրելու համար անհրաժեշտ էին սփոփիչ հաղթանակներ։ Ընտրական փուլն ավարտվել էր հոկտեմբերին, սակայն ՀՖՖ-ն ինչ-որ տեղ տարակուսելի որոշում կայացնելով՝ նոյեմբերին Երևանում նախաձեռնեց ընկերական հանդիպումներ Կիպրոսի և Բելառուսի հետ։ Բոլորի համար պարզ էր, թե ինչ նպատակ են հետապնդում այդ հանդիպումները։ Ոչ ոք չէր կասկածում, որ ընտրական փուլում տապալված Հայաստանի հավաքականը տպավորիչ հաղթանակներ է տանելու։ Այդպես էլ եղավ, որից հետո միջազգային մամուլը խոսեց հանդիպման պայմանավորված արդյունքի մասին։

Գնանք ավելի հետ. 2003 թվականին Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ 2004 թվականի ընտրական փուլի Հայաստան-Հունաստան հանդիպումը հույները փորձել են գնել մեկ միլիոն դոլարով՝ նշելով, որ որպես միջնորդ ներգրավված է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Երվանդ Սուքիասյանը։ Ժամանակը ցույց տվեց, սակայն, որ Հայրապետյանի այս հայտարարությունը ևս փուչիկ էր։

Ինչ է ստացվում. Հայրապետյանը հանդիպումներ ծախելու մասին խոսում է սովորաբար այն ժամանակ, երբ դրանք իրականում նորմալ ընթացք են ունենում, իսկ երբ միջազգային կազմակերպություններն ու ԶԼՄ-ները հիմնավոր կասկածներ են ներկայացնում պայմանավորված խաղերի վերաբերյալ, նա ուղղակի լռում է կամ հերքում։

Այսօր արդեն Ռուբեն Հայրապետյանը խոսում է Իտալիայի հետ ծախված հանդիպման մասին։ Որտեղի՞ց նման տեղեկություն ՀՖՖ նախկին նախագահին, կամ ո՞վ է ծախել այդ հանդիպումը։ Եթե Հայրապետյանը տեղյակ է, թե ովքեր են դավաճանության հեղինակները, և լռում է, դա ևս հանցագործություն է և դավաճանություն։ Եթե Հայրապետյանը խոսում է դավաճանության մասին և անուններ չի տալիս՝ կասկածներ կարող են առաջանալ, որ հենց նա է մասնակից եղել դավադիր գործում։ Եթե Հայրապետյանը հերթական մերկապարանոց հայտարարությունն անելով փորձում է ցեխ շպրտել ՀՖՖ ներկայիս ղեկավար կազմի վրա, ապա նա պետք է պատասխանատվության ենթարկվի զրպարտության համար։ Խոսքը ազգային թիմի մասին է, որը ներկայացնում է պետությունը, և որի անվան հետ խաղալն ուղղակի անթույլատրելի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում