Թուրք հայտնի լրագրող Ջունեյթ Օզդեմիրը Թուրքիայի համալսարաններից մեկի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հպարտանալով Twitter-ում 6.8 մլն հետևորդ ունենալու փաստով, հայտարարել է, որ ինքը Թուրքիայի Քիմ Քարդաշյանն է:
Օզդեմիրը պատմել է, որ երբ ԱՄՆ-ում մարդկանց ցույց է տալիս Twitter-ում իր ունեցած հետևորդների քանակը, նրանք շատ են զարմանում, ինքն էլ կատակում է՝ ասելով. «Ես Թուրքիայի Քիմ Քարդաշյանն եմ»:
Թուրքական կայքը հիշեցրել է, որ ամերիկայն ռեալիթի շուների աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ում ունի 63.2 մլն հետևորդ: