Հնդկական Թամիլանդ նահանգում չորս մետրանոց պիթոն են բռնել, հաղորդում է Newsflare-ը:
Հսկա օձին, որի երկարությունը մոտ 4.6 մետր էր, նկատել են Մարապատու գյուղում գտնվող ջրհորում: Ահազանգով ժամանած անտառտնտեսության աշխատակիցները սողունին հանել են ջրից և տեղավորել պարկի մեջ՝ ապահով վայր տեղափոխելու և բաց թողնելու համար:
Սողունին տանելուց առաջ գյուղացիները որոշել են խոնարհվել պիթոնի առջև, որն, ըստ նրանց, որևէ մեկին վնաս չէր պատճառել, չնայած որ ապրել էր իրենց տների մոտակայքում: Հինդուական արարողության ժամանակ օձի գլխին կտոր են կապել, աչքերի միջև սուրբ վերմիլիոն են քսել և հրե ընծաներ են արել: