Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ շաքարավազի գործարանների ձերբակալված տնօրենները «ինքնարժեքից ցածր գներով» շաքարավազ են վաճառել Մոսկվայում գտնվող առևտրի տան միջոցով, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Բելառուսում նման բան տեղի չէր ունեցել: Նրանք Մոսկվայում «միջանկյալ կետ» են ստեղծել՝ առևտրի տուն: Իրենց մարդկանց են նշանակել այնտեղ»,- ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքերով, գործարաններից շաքարավազը վաճառել են առևտրի տանը, որտեղ այն վերավաճառել են ավելի բարձր գնով, իսկ «տարբերությունը կաշառքի ձևով տվել են տնօրեններին»:
Հունվարի վերջին բելառուսական Tut.by պարբերականը հաղորդել է երկրի չորս շաքարի գործարանների տնօրենների անհետացման մասին: Պարբերականի տվյալներով, ՊԱԿ-ը ձերբակալել է 11 մարդու:
Лукашенко о задержании директоров сахарных заводов: Что сделали эти дельцы- создали в Москве "прокладку" – торговый дом. Поставили туда своих. С заводов по бросовым ценам продавали в Москве белорусский сахар. Те, увеличив цену, продавали на рынке. Сказал: всех под метлу в камеру! pic.twitter.com/3cZ96mES8i
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) February 4, 2020