Ռամզան Կադիրովի քույրը՝ Զուլայը, Մոսկվայում էլիտար անշարժ գույք ունի: Խոսքը «Բազեի բույն» բնակելի համալիրում 167,7 քմ մակերեսով մեկ միլիոն դոլար արժողությամբ երկհարկանի պենտհաուսի մասին է: Այս մասին գրում է «Սոբեսեդնիկ»-ը:
Բնակարանը, Ռոսրեեստրից ստացված քաղվածքի համաձայն, Զուլային է պատկանում արդեն 15 տարի: Մինչև Չեչնիայի խորհրդարանի փոխնախագահի՝ Զուլայի ամուսնու՝ Սալման Զաքրիևի վերջերս արված հայտարարագրումը բնակարանի մասին ոչինչ հայտնի չէր: Նախկինում Զաքրիևը հաղորդել էր, որ իր կնոջը պատկանում է միայն 130 քմ մակերեսով բնակարան: Լրատվամիջոցը գրում է, որ հայտարարագրի բացահայտ տվյալների վերլուծությունից անհնար է վստահորեն ասել, թե արդյոք հատուկ է եղել թաքցված, կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրության խախտո՞ւմ է, թե՞ պարզապես տեխնիկական սխալ է:
«Սոբեսեդնիկի» տեղեկություններով՝ պենտհաուսում գրանցված է Գրոզնիի քաղաքապետ Յակուբ Զաքրիևը՝ Սալման Զաքրիևի որդին: Նա սովորել է Պետրովսկու դպրոցում, որը գտնվում է պենտհաուսի հարևանությամբ: