Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Կորոնավիրուսի բռնկումը առայժմ չի վերաճել համավարակի. ԱՀԿ

Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը առայժմ չի վերաճել համավարակի: Այդ մասին փետրվարի 4-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ տեղեկացնում է  interfax-ը:

«Մենք ունենք համաճարակ՝ տարածման բազմաթիվ օջախներով»,-ասել է ԱՀԿ-ի համավարակային և Էնդեմիկ հիվանդությունների դեպարտամենտի տնօրեն Սիլվի Բրիանը մամուլի ասուլիսի ընթացքում: Նա հավելել է, որ ներկայում Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսով հիվանդանալու դեպքեր են գրանցվել 23 երկրում:

Համավարակ է համարվում խիստ ընդգրկուն համաճարակը, որը տարածվում է համաշխարհային մասշտաբով:

Մասնավորապես, ԱՀԿ-ն համավարակ էր հայտարարել 2009 թվականին H1N1 գրիպի տարածման կապակցությամբ, որը նաև անվանում են «խոզագրիպ»:

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի տվյալներով՝ երկրում 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդության հաստատված դեպքերի թվաքանակը փետրվարի 4-ին կազմել է ավելի քան 20,4 հազար, մահաբեր ելքերի թիվն ավելացել է մինչև 425: Հիվանդացածների թվաքանակն անցած օրվա համեմատությամբ աճել է 3,2 հազարով, իսկ մահացածների թիվը՝ 64-ով: Գրեթե 2,8 հազար հիվանդների վիճակը գնահատվում է ծանր: Եվս 171,3 հազար բնակիչ գտնվում է կարանտինում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Չինաստանում բռնկած հիվանդության կապակցությամբ հրապարակելով առավել հրատապ հարցերն ու պատասխանները, պարզաբանել է, որ բժշկական դիմակները չեն պաշտպանում 2019-nCoV կորոնավիրուսից, սակայն դրանք ունակ են նվազեցնելու վարակման ռիսկը: «Բժշկական դիմակ կրելը կարող է օգնել սահմանափակելու շնչուղիների հիվանդությունը: Սակայն սոսկ դիմակի օգտագործումը վարակից պաշտպանություն չի երաշխավորում և պետք է զուգակցվի մյուս նախազգուշական միջոցների հետ՝ ներառյալ ձեռքերի հիգիենան և շնչուղիների հիգիենան»,- արձանագրել է ԱՀԿ-ն:

«Շնչուղիների հիգիենա» ասելով կազմակերպության փորձագետները նկատի ունեն «1 մետրից ոչ պակաս հեռավորություն» պահպանելը «իր և մյուս մարդկանց միջև»:
ԱՀԿ-ն խորհուրդ է տվել դիմակն օգտագործել «ռացիոնալ» կերպով՝ խուսափելու համար «արժեքավոր միջոցների անհարկի ծախսումից»:

ԱՀԿ-ն նշել է, որ Չինաստանից ծանրոցներն անվտանգ են: Մյուս կորոնավիրուսների բռնկումների փորձից հայտնի է, որ դրանք «երկար չեն մնում այնպիսի առարկաների վրա, ինչպիսիք են նամակերն ու ծանրոցները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում