Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է որևիցե վկայության բացակայության մասին, որը կհաստատեր Ուհանի ինստիտուտի լաբորատորիայից 2019-nCoV վիրուսի ի հայտ գալու այն վարկածը, որը շարադրել է The Washington Times թերթը: Այդ մասին փետրվարի 4-ին TASS-ին հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարևիչը:
«Մենք չունենք վկայություններ, որոնք կհաստատեին այդ վարկածը»,- նշել է նա:
Ինչպես պնդվում է հունվարի 24-ին հրապարակված հոդվածում, 2019-nCoV վիրուսը «կարող էր ի հայտ գալ Ուհանի լաբորատորիայից՝ կապված կենսաբանական զենքի չինական փակ ծրագրի հետ»: The Washington Times-ի համաձայն, որը վկայակոչում է Իսրայելի հետախուզության նախկին սպա Դենի Շոհամին, խոսքը վերաբերում է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտին: