Thursday, 25 04 2024
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն

Գնդապետ Նորիկ Յոլչյանը կարող է տեղեկություններ հայտնել, թե կոնկրետ ովքեր են եղել համազգեստը բաշխող պատասխանատու անձինք․ Մարտի 1-ի գործով վկա

«Առաջին լրատվական»-ը ներկայացնում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա, ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ Գուրգեն Մելքոնյանի ցուցմունքը։

Հարց- Նախկինում Ձեր տված ցուցմունքը ճի՞շտ է գրված, ի՞նչ ունեք ավելացնելու։

Պատասխան- Նախկին ցուցմունքս գրված է ճիշտ։ Ավելացնելու բան չունեմ։

Հարց- Նախաքննությամբ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ 2008թ․ մարտի 1-ին ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնապահներին հատկացվել է զինվորական համազգեստ։ Այդ մասին իր զեկույցում անդրադարձել է մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումբը և իր զեկույցին կցել «01-02․03․2008թ․ բաշխված իրային ունեցվածքի ցուցակ» վերնագրով, այսպես ասած՝ փաստաթուղթը։ Դուք 2008թ․ հանդիսացել եք ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալը։ Ձեզ եմ ներկայացնում նշված ցուցակը և առաջարկում եմ հայտնել Ձեր ունեցած տեղեկությունները նշված ցուցակի, դուրս գրված զինվորական համազգեստի խմբաքանակների, այն բաշխելու հանձնարարություն տված անձի, հանձնարարությունը կատարող ծառայողների և այլ մանրամասների վերաբերյալ։

Պատասխան- Ծանոթացա ինձ ներկայացված իրային ունեցվածքի բաշխման ցուցակին, այն ինձ ծանոթ փաստաթուղթ է։ Այն ես առաջին անգամ տեսել եմ 2008թ․ ապրիլի սկզբներին, երբ դուրս էի գրվել հոսպիտալից և ներկայացել աշխատանքի։ Այդ ժամանակ նշված ցուցակը նույն տեսքով ինձ է ներկայացրել ՀՀ ՊՆ իրային ծառայության պետի տեղակալ Վարդան Պողոսյանը։ Նշեմ, որ դեռևս հոսպիտալում բուժվելու ժամանակ նույն Վարդան Պողոսյանը զանգահարել է ինձ և զեկուցել, որ ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից բանավոր հրաման է տրվել այն մասին, որ ԱԺ մի խումբ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստով ապահովենք։ Ես չէի կարող առարկել, քանի որ զինվորական կանոնագրքով վերադասի հրամանները չեն քննարկվում։ Դա ընդունելով ի գիտություն՝ Վարդանին ասացի՝ տվեք։ Վարդանը կատարել է հրամանը, բաշխել է համազգեստը և կազմել նշված ցուցակը, թե ում ինչ քանակի ու տեսակի համազգեստ է բաշխել։ Ցուցակում նշվել են այն բարձրաստիճան պաշտոնյաների անունները, ում թիկնազորին հատկացվել են համազգեստի խմբաքանակները։ Դրանք են (ընթերցում եմ ցուցակից)՝ Ղազարյան Վաչիկը, որը Սերժ Սարգսյանի թիկնապահն էր, Ծառուկյան Գագիկը, Խաչատրյան Սուրիկը, Սարգսյան Լևոնը, Բեգլարյան Գագիկը, Աբրահամյան Հովիկը, Մովսիսյան Առաքելը, Սեդրակյան Մհերը և Ալեքսանյան Սամվելը։ Ցուցակում արդեն նշված է յուրաքանչյուր պաշտոնյայի թիկնազորի անդամների քանակը։ Համազգեստը բազայից՝ իրային պահեստից դուրս է գրվել, բեռնատարով տեղափոխվել ինչ-որ տեղ ու բաշխվել։ Ստույգ, թե որտեղ է բաշխվել համազգեստը, տեղյակ չեմ։ Համազգեստը դուրս գրելու համար, ըստ կարգի, իրային ծառայությունից իջեցվում է հրահանգ, որի համաձայն՝ իրային բազայից՝ ըստ բեռնագրի (նակլադնոյ), ելքի մատյանում կատարվել է համապատասխան գրառում, դուրս է գրվել համազգեստը։ Թե ինչ մակնիշի բեռնատարով է բազային պահեստից տեղափոխվել, ով է եղել վարորդը, տեղյակ չեմ։ Հիմա ես տեղեկություն չունեմ նաև՝ արդյոք այդ փաստաթղթերը պահպանվե՞լ են, թե՞ ոչ, գուցե արխիվացված և ոչնչացված լինեն՝ պահման ժամկետի հետ կապված։ Սակայն պետք է նշեմ, որ այդ ժամանակ իրային ծառայության պետը, գնդապետ Նորիկ Յոլչյանը, որը կարող է տեղեկություններ հայտնել, թե կոնկրետ ովքեր են եղել այդ համազգեստը բաշխող պատասխանատու անձինք, իրային ծառայության համազգեստի սպասարկման բաժնի սպաները, ովքեր, իմ հիշելով, պետք է լինեին 4-5 հոգի։ Վարդան Պողոսյանը ներկայումս հանգուցյալ է։

Հարց- Ո՞րն էր ԱԺ պատգամավորների թիկնազորի անդամներին զինվորական համազգեստներ բաշխելու նպատակը։

Պատասխան- Իմ կարծիքով՝ դա ինչ-որ գործողություններ քողարկելու նպատակ է հետապնդել, որ այդ գործողություններն իրականացվեին զինվորականների անվան տակ։ Պատկերացնենք, եթե այդ անձինք զինված հարձակում գործեին ցուցարարների վրա, ապա տպավորություն կառաջանար, որ զինված հարձակում կատարողները զինվորականներ էին։ Ստույգ տեղեկություններ այդ նպատակի և գործողությունների մասին չունեմ։

Հարց- Նշված ցուցակը, ըստ տեղեկությունների, փաստահավաք խմբին է փոխանցել ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։ Ի՞նչ տեղեկություններ ունեք այն մասին, թե Լևոն Զուրաբյանին ով է փոխանցել համազգեստների բաշխման նշված ցուցակը։

Պատասխան- Տեղեկություններ չունեմ, նույնիսկ չեմ էլ կարող պատկերացնել, ենթադրել, թե այդ ցուցակն ով կարող էր փոխանցած լինել ՀԱԿ որևէ անդամի, այդ թվում՝ Լևոն Զուրաբյանին։ Ինքս այդ ժամանակ ճանաչել եմ Լևոն Զուրաբյանին, սակայն շփում չեմ ունեցել։ Ցանկանում եմ նշել, որ երբ հոսպիտալից վերադարձա աշխատանքի, ես Միքայել Հարությունյանին հարցրի, թե համազգեստը երբ են վերադարձնելու, նա պատասխանեց, թե պետք չի վերադարձնել, արդեն հագած շորեր են, ինչ ենք անելու։

Հարց- Իսկ ինչպե՞ս է ձևակերպվել համազգեստները, փաստացի, քաղաքացիական անձանց անվամբ դուրս գրելու հանգամանքը։ Նման իրավասություն ունեցե՞լ են իրային ծառայության և իրային բազայի ծառայողները՝ համազգեստները դուրս գրել և բաշխել քաղաքացիական անձանց։

Պատասխան- Հիմա չեմ կարող տեղեկություններ հայտնել, թե ինչպես է փաստաթղթերում ձևակերպվել։ Դա կատարվել է նախարարի հրամանով, պետք է ուսումնասիրել փաստաթղթերը, թե կոնկրետ ինչ ձևակերպում է տրվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում