Քիչ առաջ ավարտվեց ՀԱԿ-իշխանություն առաջին հանդիպումը։ Կողմերը նշել են, որ գոհ են առաջին հանդիպումից և պատրաստ են շարունակել երկխոսությունը։
Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, սակայն երկխոսության հաստատված օրակարգ առայժմ չկա։
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշել է, որ կոալիցիոն ուժերի աշխատանքային խումբն ունի ավելի լայն լիազորություններ, քան նախապես ենթադրվում էր: