Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Բուքիքիոն կորցրել է մեր իշխանությունների գործողություններին ակնապիշ հետևելու պահը. հայտարարությունը չպետք է կարևորել

«Բուքիքիոյի հայտարարությանն այդքան մեծ նշանակություն տալն ու հայտարարությունը որակելը որպես Հայաստանի դեմ առաջիկայում հնարավոր գործողությունների մեկնարկ՝ ավելորդ հիստերիա է։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքին չպետք է տալ ավելի մեծ կարևորություն, քան իրականում այն ունի։ Սա պետք է գիտակցել և առաջ շարժվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ղեկավար, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկ տարածված հայտարարությամբ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն նշել էր, որ շարունակում է մտահոգված մնալ Հայաստանի Սահմանադրական դատարանին վերաբերող «բացահայտ կոնֆլիկտով»: Նա ևս կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգություններն այդ առնչությամբ։ «Վերջին հանրային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստելու իրավիճակը հանգուցալուծելուն: Ժողովրդավարական մշակույթը և հասունությունը պահանջում են, որ պետական ինստիտուտները դրսևորեն ինստիտուցիոնալ զսպվածություն, բարի կամք, փոխադարձ հարգանք: Ես կրկին կողմերին կոչ եմ անում զսպվածություն հանդես բերել և հանգուցալուծել այս անհանգստացնող իրավիճակը, որպեսզի հնարավոր լինի Հայաստանի Սահմանադրության նորմալ կիրառումը»,- ասվում էր Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ։

Իսկ ԵԽԽՎ համազեկուցողները, հիշեցնենք, հայտարարել էին, որ մինչ այս պահը ընթացակարգերի մասով վերապահում չունեն, և ընդգծել էին, որ հասկանում են՝ կա նպատակ պահպանելու 2015 թվականի փոփոխություններով ընտրված Սահմանադրության ոգին։ «Բայց այս ամենից զատ, ես կարծում եմ, որ Ջիանի Բուքիքիոն ուղղակիորեն կորցրել է մեր իշխանությունների գործողություններին ակնապիշ հետևելու պահը։ Ավելին, Բուքիքիոն կորցրել է այդ գործողություններին հետևելու մի ամբողջ քսանամյակ։ Եվ հիմա, հավատացնում եմ, այդ պահը չի, և Հայաստանի հանրությունը, քաղհասարակությունը, ընդդիմությունը և այլ դերակատարներ ի վիճակի են վերահսկելու իշխանությունների գործողությունները և թույլ չտալու, որ ժողովրդավարության հետընթաց տեղի ունենա։ Այնպես որ, Ջիանի Բուքիքիոյին խորհուրդ եմ տալիս իր ուշադրությունը ուղղել այլ երկրների, որտեղ ժողովրդավարություն չ կա։ Այդ ժամանակահատվածը Հայաստանի համար այլևս անցած փուլ է»,- ընդգծեց Հակոբյանը։

Առհասարակ, մեր զրուցակցի խոսքով, միջազգային կառույցների գնահատականները պետք է կարևորել, բայց Վենետիկի հանձնաժողովը Հակոբյանը չի դասում այդ միջազգային կառույցների թվին՝ այն պատճառով, որ իրենք Հայաստանում հեղինակություն չեն վայելում։ «Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում։ 2018 թվականի դեկտեմբերին ես մասնակցում էի ԱԼԳ քաղհասարակության ֆորումին, և այնտեղ մենք ընդունեցինք ֆորումի տասնամյակի հռչակագիրը, որտեղ բոլոր հիշատակումները Վենետիկի հանձնաժողովի մասին մեր այնտեղի գործընկերների հետ միասին որոշեցինք հանել, քանի որ և՛ Մոլդովայում, և՛ Վրաստանում, և մի շարք այլ պետություններում կար այն փաստի գիտակցումը, որ Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները մասնավորապես սահմանադրական ճգնաժամերի հանգուցալուծման վերաբերյալ բավական խնդրահարույց են, այդ երկրներում ստեղծված իրավիճակներին համարժեք չեն եղել, և ճիշտ լուծումներ չեն առաջարկել»,- ասաց տիկին Հակոբյանը՝ հավելելով, որ այդ կանխակալությունը, ինչպես արդեն նշվեց, կա Հայաստանի դեպքում, որը հատկապես արտահայտվում է նրանում, որ նույն Վենետիկի հանձնաժողովը նախկինում նման ուշադրությամբ չէր հետևում իշխանությունների ապօրինություններին, իսկ հիմա Ջիանի Բուքիքիոն ինտենսիվ կերպով հայտարարություններ է տարածում, որը, մեր զրուցակցի խոսքով, լուրջ կասկածների տեղիք է տալիս ու որոշակի ուղղորդվածության մասին վկայում։

Հակոբյանի խոսքով՝ դրանում դերակատարություն ունի նաև այն հանգամանքը, որ Վենետիկի հանձնաժողովում առ այսօր Հայաստանի հիմնական անդամը ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն է, իսկ մյուս փոխարինող անդամը՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։ «Ես այդ խմբից չէի առանձնացնի նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, որի մոտեցումները չեմ կիսում և չեմ կարծում, որ այդ անձը Վենետիկի հանձնաժողովի հետ պատշաճ աշխատանք է իրականացնում»,- ասաց Հակոբյանը։

Փաստաբան Կարապետ Բադալյանը ևս կարծում է, որ Հայաստանում ժողովրդավարության կայացման, դատաիրավական բարեփոխումների ճանապարհին խնդիրները լուծելիս, իրավաքաղաքական որոշումներ կայացնելիս իշխանությունը չպետք է կաշկանդվի, իր գործողությունները սահմանափակի միջազգային տարբեր կառույցների, հանձնաժողովների գնահատականներով։ «Պետք չէ վախենալ կամ կաշկանդվել այդ հանձնաժողովների, կառույցների գնահատականներից, քանի որ մենք մի քիչ ավելի բարձր չափանիշներ ենք սահմանում դեմոկրատականության, իրավականության համար, քան իրականում այդ միջազգային կառույցները սահմանում են։ Եվ հետո, եկեք չմոռանանք, որ այդ նույն միջազգային կառույցները դրական եզրակացություն էին տալիս այն օրենքներին, այն փոփոխություններին, որոնք մշակում և ընդունում էր մինչև հեղափոխությունը եղած կոռումպացված համակարգը և իշխանությունը։ Որքանով էլ որ այդ մարմինները խորհրդատվական են, այնքանով էլ իրենք իրենց մասնակցության բաժինն ունեն այդ կոռումպացված համակարգի գոյության համար Հայաստանում։ Այնպես չէ, որ իրենք մեզ պետք է թելադրեն, թե մենք ինչ անենք, հատկապես եթե մենք գիտենք, որ մեզ պետք է լեգիտիմ Սահմանադրական դատարան՝ և՛ իրավական առումով, և՛ դեմոկրատական։ Իսկ մենք հիմա դա չունենք»,- Վենետիկի հանձնաժողովի նախագահի նախորդ հայտարարությանը արձագանքելով՝ մեզ հետ զրույցում ասել էր Կարապետ Բադալյանը։

Երբ հետահայաց նայում ենք նախորդ իշխանությունների ժամանակ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարություններին, իսկապես տպավորություն է ստեղծվում, որ նախկինում ամեն ինչ լավ է եղել։ Օրինակ՝ երբ նա ողջունել էր 2005 թվականի խայտառակ, նվազ մասնակցությամբ հանրաքվեն, ապա ընդամենը 10 տարի հետո խոսում էր Հայաստանում Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ քննադատելով նախորդ Սահմանադրությունը։ Պատճառը թերևս այն էր, որ 2008 թվականի արյունալի իրադարձություններից ընդամենը մեկ տարի անց՝ 2009-ին, Սերժ Սարգսյանը Ջանի Բուքիքիոյին Պատվո շքանշանով էր պարգևատրել՝ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը մեծապես նպաստելու, Հայաստանի Հանրապետությունում իրավական բարեփոխումների իրականացման գործում ունեցած ծառայությունների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում