Ուֆայում ռուսական ուղեւորատար օդանավը դուրս է եկել թռիչքուղուց: Տեղի ունեցածը տեսանկարահանել են, իսկ տեսանյութը հրապարակել «360» Telegram-յան ալիքում:
Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի՝ փետրվարի 4-ի առավոտյան Մոսկվայի Վնուկովո օդանավակայան ուղեւորվող օդանավի հետ: Ինչպես ճշտում է «Интерфакс»-ը, պտույտ կատարելուց օդանավը շասսիի աջ կողմով դուրս է եկել թռիչքուղու սահմաններից:
Արդյունքում, օդանավը, որում անձնակազմի 6 անդամներն են եղել եւ 183 ուղեւորներ, քաշել են կայանատեղի: Ենթադրվում է, որ չվերթը կուշանա 2 ժամ 50 րոպեով: Ընդ որում օդանավակայնը շարունակել է նորմալ աշխատել: