«Վերջին տարիներին Լուկաշենկոն շատ ակտիվ մանյովրում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև, և դրա ապացույցներից մեկը ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի այցելությունն էր, որի արդյունքները նույնիսկ ցնցող են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ անդրադառնալով արտաքին քաղաքական զարգացումներին:
Մեր զրուցակցի կարծիքով՝ Պուտինի քաղաքականությունն ուղղված է նրան, որ հնարավորինս ռեստավրացիայի ենթարկի կամ ինտեգրացիոն գործընթացները դնի նոր բարձրության վրա՝ կապված Խորհրդային Միության նախկին պետությունների հետ:
Արման Նավասարդյանը նաև պատահական չի համարում, որ Պոմպեոն Բելառուսից անմիջապես հետո գնաց Ղազախստան. «Այնտեղ ավելի շատ քաղաքական հարցեր էին՝ ուղղված Չինաստանի դեմ»:
Անդրադառնալով Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխություններին՝ Արման Նավասարդյանը նկատեց. «Ես կարծում եմ՝ Պուտինը չի հեռանա, նա կդառնա Պետխորհրդի նախագահ, և դա նրան հնարավորություն կընձեռի կառավարության բոլոր սանձերը պահել իր ձեռքում: Դժվար է ասել՝ որքանով է դա մեզ համար լավ կամ վատ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: