Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանական կրախի վտանգը. ինչ պետք է փոխել հայկական ֆուտբոլում

Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ընթացքում շարունակ սպասում ենք, որ Հայաստանում ելույթ ունեցող գոնե մեկ-երկու ֆուտբոլիստներ կհայտնվեն ավելի ուժեղ արտասահմանյան թիմերում: Ցավոք, վերջին տարիներին հայկական թիմերում հանդես եկող հայ ֆուտբոլիստները արտասահմանյան ուժեղ ակումբների տեսադաշտում հազվադեպ են հայտնվում: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը «Արարատ-Արմենիայից» տեղափոխվեց ղազախական «Տոբոլ», իսկ «Ալաշկերտից» Հայկ Իշխանյանը պայմանագիր կնքեց ղազախական մեկ այլ ակումբի՝ «Ժետիսուի» հետ։ Թե՛ Իշխանյանը և թե՛ Ավետիսյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են, և կարող ենք փաստել, որ Բարձրագույն խմբում ելույթ ունեցող մեր ազգային թիմի խաղացողների քանակը ևս երկուսով նվազեց։

Հավանական է, որ Բարձրագույն խմբում հանդես եկող ևս մի քանի ֆուտբոլիստներ մոտ օրերս հայտնվեն ղազախական թիմերում։ Հայ ֆուտբոլիստների՝ դեպի Ղազախստան հոսքին բազմիցս ենք անդրադարձել։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում դժվար է ասել, որ տեղափոխվելով Ղազախստանը ներկայացնող թիմեր՝ մեր ֆուտբոլիստները լուրջ առաջքայլ են անում։

Դեպի բարձրակարգ թիմեր ֆուտբոլիստների արտահանման հետ կապված խնդրին զուգահեռ՝ հայկական ակումբային ֆուտբոլում շարունակում է թափ հավաքել ևս մեկ մտահոգիչ երևույթ, որը ավելի վառ արտահայտվում է հատկապես տրանսֆերային պատուհանների ժամանակ: Մեր թիմերը շարունակում են համալրվել լեգեոներներով, որոնց մեծ մասը որակի առումով չի փայլում: Այո, վերջին տարիների համեմատ մեծացել է մրցակցությունը, կարելի է ասել՝ բարձրացել է նաև խաղի որակը: Ուժեղ առաջնությունը ուժեղ հավաքականներ ունենալու գլխավոր նախապայմանն է: Միևնույն ժամանակ, սակայն, առաջնությունը պետք է ուժեղանա բնականոն հունով:

Կրկին ուզում ենք նշել, որ այսօր կան թիմեր, որոնց հիմնական կազմում խաղադաշտ են դուրս գալիս ընդամենը 2-3 հայ ֆուտբոլիստներ, ինչը ոչ միայն մտահոգիչ է, այլև կարող է կործանարար ազդեցություն ունենալ: Այո, երիտասարդ ֆուտբոլիստների ռեզերվն այն չէ , բայց այնուամենայնիվ մեր ֆուտբոլիստները պետք է հնարավորություն ստանան խաղալու և զարգանալու: Այո, ակումբի ղեկավարները պահանջում են արդյունք և նպատակին հասնելու համար դիմում են լեգեոներների օգնությանը: Նրանց էլ կարելի է հասկանալ, քանզի ակումբում արվում են ներդրումներ, և յուրաքանչյուր ոք ցանկանում է ունենալ մրցունակ կոլեկտիվ:

Մոտ 18 տարի առաջ լեգեոներների օգնությանը դիմել էր Երևանի «Փյունիկը», որը մի քանի տպավորիչ հանդիպում անցկացրեց Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլում: Այն ժամանակ «Փյունիկում», հայ ֆուտբոլիստներից բացի, տոն էին տալիս Մամադու Դիավարան, Միգել Անխել Սիստեռնան, Կառլ Լոմբեն, Ալեքսանդր Ստևանովիչը, Խոսե Անդրե Բիլիբիոն և էլի մի քանի արտասահմանցի խաղացողներ: Խաղացողներ, որոնց անունները բազմաթիվ երկրպագուներ մինչ օրս հիշում են: Առանձնացնենք նաև Մարկոս Պիզելիին, որը հայտնվելով «Արարատում»՝ դարձավ երկրպագուների սիրելի խաղացողներից մեկը: Նատուրալիզացիայի արդյունքում լեգեոներներից շատերը՝ Պիզելին Բիլիբիոն, դարպասապահ Ապուլա Բետեն, ռումինացի պաշտպան Տուդոր Մարիան Զեչուն, հայտնվեցին Հայաստանի ազգային հավաքականում: Վերջին տարիներին մեր երկրում լեգեոներ ասվածն ուղղակի կորցրել է իր արժեքը: Այսօր հայկական թիմերում ելույթ ունեցող լեգեոներներից կարելի է առանձնացնել թերևս մի քանիսին, որոնք իսկապես մի գլուխ ավելի բարձր են հայ խաղացողներից։

Ի տարբերություն Հայաստանի՝ հարևան Ադրբեջանը տարիներ շարունակ հրավիրում էր մի քանի գլուխ ավելի բարձր ֆուտբոլիստների: Ու ինչ է տեղի ունենում հիմա ադրբեջանական ֆուտբոլում: Եվրագավաթների 2019/2020 թթ. մրցաշրջանում ադրբեջանական ակումբները խիստ անհաջող ելույթ ունեցան: «Գաբալան» և «Սաբայիլը» Եվրոպա լիգայի խաղարկությունում պայքարից դուրս մնացին հենց որակավորման առաջին, իսկ «Նեֆթչին»՝ երրորդ փուլից։ Իսկ ահա 2018/2019 թթ. մրցաշրջանում Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում հարևան երկրի միանգամից երեք ակումբներ անհաջողության մատնվեցին: «Գաբալան» պայքարից դուրս մնաց՝ զիջելով Լյուքսեմբուրգի «Պրոգրեսին», իսկ «Կեշլյան» անհաջողության մատնվեց Մալթայի «Բալզանի» հետ դիմակայությունում: «Նեֆթչին» էլ Եվրոպա լիգայի առաջին փուլում զիջել էր հունգարական «Ույպեշտին»: Ինչ վերաբերում է երկրի անփոփոխ «Ղարաբաղին», ապա վերջինս ևս նախորդ տարիների համեմատ անհաջող ելույթ է ունենում եվրագավաթներում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ լեգեոներներով համալրված «Ղարաբաղն» ու «Գաբալան» լուրջ արդյունքներ էին գրանցում Եվրոպա լիգայի, նույնիսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլերում:

Այո, ադրբեջանական ֆուտբոլը կանգնել է կրախի առաջ: Նույնը կարող է տեղի ունենալ հայկական ֆուտբոլի հետ, եթե չձեռնարկվեն հստակ քայլեր: Մասնավորապես, ՀՖՖ-ն պետք է լեգեոներների սահմանափակման մասին նոր օրենք ընդունի հնարավորինս շուտ, ինչը հնարավորություն կտա հայ ֆուտբոլիստներին դրսևորվելու: Այս խնդրին բազմիցս են անդրադարձել ՀՖՖ նախագահները: Եթե գալիք մրցաշրջանում սահմանափակման մասին որոշումն ընդունելը իրատեսական չէ, ապա այսօրվանից պետք է մշակել ծրագիր գոնե 2021/2022 մրցաշրջանում նոր պատկեր ստանալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում