Thursday, 25 04 2024
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Էլեկտրաէներգիայի դիմաց Արցախում քաղաքացիները վճարում են 25 դրամ, իսկ Հայաստանում՝ մոտ 40 դրամ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախում փոքր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, կառավարության գործադրած մեծ ջանքերի շնորհիվ, սկսել ենք 2008թ.-ին: Նախաձեռնությունը հաջողությամբ պսակելու հնարավորությունը ռիսկի տակ էր, քանի որ նախկինում հէկաշինության համար կառավարության կողմից 5 որոշում էր կայացվել, որոնք բոլորն էլ մնացել էին թղթի վրա:

Բարեբախտաբար, մեզ հաջողվեց: Դյուրին չէր, քանի որ երկարաժամկետ մեծ ներդրումների համար դժվար էր համոզել սփյուռքահայ կամ, առավել ևս, այլազգի գործարարներին, որպեսզի մեր տարածաշրջանում բիզնես սկսեն: Այնուամենայնիվ, մենք կարողացանք նրանց շահագրգռել և ապահովել կայուն ընթացքը մի ծրագրի, որը պիտի լուծեր Արցախի էներգետիկ անվտանգության և ինքնաբավության ապահովման՝ ռազմավարական նշանակության խնդիրը:

Շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ կապիտալ-ներդրումների միջոցով (որի առյուծի բաժինն արել են օտարերկրացիները՝ անտեսելով քաղաքական խնդիրները) ստեղծվեցին մոտ 500 կայուն նոր աշխատատեղեր, պետական բյուջեի ուղղակի և անուղղակի հարկային եկամուտները ավելացան տարեկան մի քանի միլիարդ ՀՀ դրամով: Բայց ամենակարևոր ձեռքբերումն Արցախի էներգետիկ անվտանգության լիարժեք համակարգի ստեղծումն էր:

Էժան սակագնի մասին.

Հանրության շրջանում հաճախ է քննարկվում էժան հոսանք ունենալու մասին թեզն՝ այն հիմնավորմամբ, որ էլեկտրաէներգիան արտադրվում է մեր երկրում: Ինչպես արդեն նշեցի, ՀԷԿ-երը կառուցվել են մասնավոր ներդրումների շնորհիվ, և Կառավարության գործիքակազմն այստեղ սահմանափակ է: Բայց ընթերցողը պետք է իմանա, որ 1 Կ/Վտ սպառած էլեկտրաէներգիայի դիմաց Արցախում տնային տնտեսությունները վճարում են 25 դրամ, իսկ ՀՀ մեր հայրենակիցները՝ մոտ 40 դրամ: Համեմատելի՞ է: Կարծում եմ՝ ոչ:

Բնապահպանական խնդիրների մասին.

Դեռ 2008թ.-ին, երբ Գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում նախաձեռնում էի փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը, որևէ պատճառ չունեի այն բնապահպանական նորմերի խախտմամբ իրականացնելու: Հակառակը, միշտ պահանջում էի պատկան մարմիններից, որ բոլոր շինթույլտվությունները տրվեն՝ հաշվի առնելով միջազգային չափորոշիչները: Չեմ բացառում, որ, փորձի ու վերահսկողության պակասից ելնելով, գուցե ինչ-որ փուլում, իսկապես, խախտումներ թույլ են տրվել, բայց իմ խնդիրը ոչ թե նեղ մասնագիտական աշխատանքին հետևելն էր, այլ արդյունավետ քաղաքականության իրականացումը, ինչպես նաև դրսի էներգակիրներից կախվածության վերացումը: Սա էր գերխնդիրը, որը հաջողությամբ հաղթահարեցինք:

Այդքանով հանդերձ, դա չպետք է առիթ լինի, որ ներդրողները չարաշահեն իրենց առաքելությունն ու հնարավորությունները, ոտնահարեն հանրային ու պետական շահերը և կոպտորեն խախտեն օրենսդրությամբ ամրագրված թույլատրելի սահմանը: Ավելին, կարծում եմ, որ ՀԷԿ-երի սեփականատերերը պետք է որոշակի սոցիալական պատասխանատվություն ստանձնեն շրջակա միջավայրին հասցված վնասները ոչ միայն նվազագույնի հասցնելու, այլ նաև փոխհատուցելու համար: Համոզված եմ, որ Կառավարության կողմից ստեղծվելիք հանձնաժողովը ուսումնասիրության ընթացքում հաշվի կառնի ինչպես բնապահպանական խնդիրները, այնպես էլ հարակից համայնքների զարգացման ու ներդրումային միջավայրի գրավչության հարցերը:

Վստահ եմ, որ ոլորտի արդյունավետության բարձրացման ու բացասական կողմնակի ազդեցության հնարավորինս նվազեցման մեխանիզմը ոչ միայն պետական ու հանրային հետևողական վերահսկողությունն է, այլև՝ անցումը դեպի ավելի խոշոր ՀԷԿ-երի: Դա, իհարկե, պահանջում է ավելի շատ ներդրումներ, սակայն, մյուս կողմից, ապահովում է շրջակա միջավայրի վրա նույնիսկ դրական ազդեցություն, ինչպես նաև հնարավորություն ոռոգման նպատակներով տվյալ ջրային պաշարների օգտագործման համար: Պատահական չէ, որ Քաշաթաղի ու Մարտակերտի շրջաններում արդեն մեկնարկել են խոշոր ջրամբարների կառուցման աշխատանքները, որոնք կկիրառվեն և՛ էներգետիկ, և՛ գյուղատնտեսական նպատակներով: Ծրագրի վերջնաարդյունքում նախատեսվում է առաջիկա տարիներին միայն էներգետիկ բնագավառում կրկնապատկել աշխատատեղերի քանակը՝ հասցնելով շուրջ 1000-ի, իսկ ոլորտից պետբյուջե մուտքագրվող եկամուտների չափը՝ ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամի:

Ուստի, տնտեսության զարգացումն ու բնության պահպանումը չպետք է արհեստականորեն դարձնենք իրարամերժ նպատակներ, այլ պետք է գտնենք դրանց ներդաշնակեցման ոսկե միջինը: Իսկ այս հարցի շուրջ օրերս հացադուլ հայտարարած մեր հայրենակիցներին, ովքեր այդ տարբերակով պայքարում են հայրենի բնության պահպանության համար, կհորդորեի զերծ մնալ սեփական առողջությունը վնասելուց և հարցը տեղափոխել մասնագիտական աշխատանքների դաշտ: Էկոլոգիական հիմնահարցերը մշտապես պետք է գտնվեն մեր ուշադրության կենտրոնում, և բոլորիս ջանքերը պետք է միավորենք ավելի մեծ վերահսկողական մեխանիզմներ ունենալու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում