Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում բռնաբարության և դրամաշորթման մեղադրանքով ձերբակալվել են Վրաստանի երկու քաղաքացիներ։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ սևծովյան Սամսուն քաղաքում Վրաստանի երկու քաղաքացիներ (26 և 30 տարեկան) մի կնոջ խաբեությամբ նստեցրել են ավտոմեքենա և տարել քաղաքից դուրս։
Այնտեղ նրանք կնոջից խլել են 850 դոլար և փորձել բռնաբարել նրան, սակայն զոհին հաջողվել է փախուստի դիմել։
Տարվում է հետաքննություն։










































