89 տարեկան հասակում վախճանվել Է «Լենֆիլմի» առաջին արտադրական-ստեղծագործական միավորման նախկին գլխավոր խմբագիր Ֆրիժետա Գուրգենի Ղուկասյանը: Այդ մասին հաղորդվում Է «Լենֆիլմի» կայքում:
«Փետրվարի լույս 2-ի գիշերը վախճանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ականավոր խմբագիրը, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչը՝ Ֆրիժետա Գուրգենի Ղուկասյանը։ Նրա բարձր պրոֆեսիոնալիզմն օգնել է միավորումում աշխատած շատ դրամատուրգների և ռեժիսորների ստեղծագործական անհատականության բացահայտմանն ու կայացմանը (նրանց թվում են՝ Ալեքսեյ Բատալովը, Ալեքսեյ Գերմանը, Դինարա Ասանովան)», – ասված Է հաղորդագրության մեջ:
Ղուկասյան ազգանունը որպես խմբագիր նշված Է կինոստուդիայի այնպիսի կինոնկարների մակագրերում, ինչպիսիք են «Տղաները Կանոներսկից», «Ջրոգին», «Երբ հեռացնում են կամրջամասերը» , «713-րդը վայրԷջք Է խնդրում», «Դոնի պատմություն» և շատ այլ ֆիլմեր:
Ֆրիժետա Ղուկասյանը ծնվել Է 1930 թվականի հուլիսի 17-ին: 1960-ից մինչև 1990 թվականը եղել Է «Լենֆիլմի» առաջին արտադրական-ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիրը: