Չորս մանկահասակ երեխա և երկու կին հրդեհի զոհ են դարձել Քութայիսի (Իմերեթի տարածաշրջան) մերձակա Բաղդատի գյուղում: Այդ մասին ասված Է Վրաստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ հրդեհը բռնկել Է Ծերեթելիի փողոցի բնակելի փայտաշեն տանը: Առաջին բրիգադը ժամանել է կանչից երկու րոպե անց, սակայն տունն արդեն լիովին բռնված Է եղել կրակով: Կրակը տարածվել Է 200 քառակուսի մետրի վրա:
Այրվող տուն մտած փրկարարները հրդեհը տեղայնացնելուց հետո գտել և դուրս են բերել հինգ մարմին, այդ թվում՝ չորս անչափահասի և մեկ կնոջ:
Ավելի ուշ գտնվել է նաև տարեց կնոջ դի: Միջադեպի վայրում աշխատել է վեց հրշեջ-փրկարարական բրիգադ: Հրդեհը մարված է: Վրաստանի Հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը հաղորդել Է, որ զոհվածները նույն ընտանիքի անդամներ են: Փաստով կատարվում Է հետաքննություն:
Բռնկման պատճառները պարզվում են: