Սիրիայում սպանել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» էլիտար հատուկ նշանակության ստորաբաժանման ավագ հրամանատար Ասխար Փաշաբուրին, հաղորդում է Iran International-ը:
Նա Սիրիայում Իրանի հատուկ գործողությունների կազմակերպիչներից էր, նշում է պարբերականը: Փաշաբուրը նաև ԻՀՊԿ-ի սպանված գեներալ Քասեմ Սոլեյմանիի մտերիմներից էր: Հայտարարվում է, որ հրամանատարը սպանվել է փետրվարի 2-ին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող խմբավորումների հետ բախումների ժամանակ:
ԻՀՊԿ-ի գեներալ Քասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի լույս 3-ի գիշերը ԱՄՆ-ի կողմից Բաղդադի օդանավակայանի հրթիռակոծության հետևանքով: Գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գեներալի սպանությունն ահաբեկչություն է որակել: