Այսօր Չինաստանի Նինգբո քաղաքում շարունակվեց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականը երկրորդ փուլում հանդիպում էր ԱՄՆ հավաքականի հետ, որը երեկ մեծ՝ 1-3 հաշվով պարտվել էր Ռուսաստանի հավաքականին: Մեր հավաքականն այսօրվա խաղն ավարտեց ոչ-ոքի՝ 2.0-2.0:
Ամենամեծ անակնկալը մատուցեց մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը. նա սևերով պարտվեց ամերիկացիների թիմի առաջատար Գատա Կամսկուն: Իրավիճակն այսօր փրկեց երկրորդ խաղատախտակի վրա գերազանց պարտիա ցուցադրած Սերգեյ Մովսիսյանը, ով հաղթեց Ալեքսանդր Օնիշչուկին:
Մեր հավաքականի մյուս խաղացողներն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի. խաղաղ դաշինք կնքեցին Վլադիմիր Հակոբյանն ու Յուրի Շուլմանը և Սեյրավան Յասերն ու Գաբրիել Սարգսյանը: