Եվրոպայի երկրներն առայժմ գործի չեն դրել միջուկային գործարքի շուրջը վեճերի լուծման մեխանիզմը, որը կարող է վերականգնել Թեհրանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Եվրոպացիներն առայժմ չեն ակտիվացրել վեճերի լուծման մեխանիզմը»,- ասել է նա ճեպազրույցի ընթացքում՝ նշելով, որ փետրվարի 3-ին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելի այցը Թեհրան կարևոր նշանակություն ունի ընթացիկ պայմաններում:
Նրա խոսքով՝ Զարիֆը նամակ է գրել Բորելին միջուկային գործարքի շուրջը գործողությունների վերաբերյալ Եվրոպայի երկրների «փաստարկների» առիթով՝ վեճերի լուծման մեխանիզմի գործարկման մտադրության լույսով: ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ուղեւորությունն Իրան հնարավորություն է եվրոպական կողմին հաղորդակից դարձնելու մեր փաստարկներին՝ հավելել է Մուսավին: