Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արթուր Վանեցյանի և նախկին ռեժիմի մնացորդներ շատ կան նույնիսկ մերօրյա ԱԱԾ-ում. նոր զարգացումներ ԱԱԾ նախկին աշխատակցի գործով

«Առաջին լրատվական»-ը անդրադարձել էր ՀՀ վարչական դատարանում քննվող ընդդեմ Ազգային անվտանգության նախկին ղեկավարների ընդունած վարչական ակտերի դեմ բողոքներին։ Մենք գրել էինք, որ սա հետհեղափոխական Հայաստանում բացառիկ երևույթ է և բացառիկ է այնքանով, որ նախկին իշխանությունների ապօրինի որոշումները փաստացի պաշտպանվել են նաև նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից։ Ընդդեմ ԱԱԾ-ի հայց ներկայացրած Գևորգ Խաչատրյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ հայցը վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ապօրինի հրամանին, որը ինքը ներկայումս վիճարկում է Վարչական դատարանում։ Ակտը կայացվել էր ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանի միջնորդությամբ և վերաբերում է Խաչատրյանին ապօրինի կերպով ծառայությունից արձակելուն՝ աշխատանքից հեռացնելուն։

Ներկայումս տվյալ գործով ընթանում են հետաքրքիր զարգացումներ։ Վերջերս վարչական դատարանը միջանկյալ դատական ակտ էր կայացրել հօգուտ Գևորգ Խաչատրյանի, որը ԱԱԾ-ն ներկայումս բողոքարկել է վարչական վերաքննիչ դատարան։ Գևորգ Խաչատրյանը մեզ պատմեց, որ գործն ինքնին աննախադեպ է այնքանով, որ բողոքարկվում է մի վարչական ակտ, որը ոտքից գլուխ ապօրինի է և բնորոշում է այդ ծառայությունում նախկինում թույլ տրված ապօրինություններն ու կամայականությունները:

«Այս գործով հիմնավորվում է, որ այդ հիմնարկի որոշ ապաշնորհ ղեկավարներ, մասնավորապես այդ ժամանակ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ գեներալ-մայոր Կարապետ Դավթյանը, ում վերաբերյալ չկա գեթ մեկ ազգային անվտանգության աշխատակից, ով դրական կարծիք կունենա, կամայական, լկտի և բնականաբար ապօրինի կերպով ինձ արձակել է զինվորական ծառայությունից՝ կարգապահական պատճառներից ելնելով։ Ինչ վերաբերում է բուն գործին, ապա ասեմ, որ վերաքննիչ վարչական դատարանը բավականին հետաքրքիր որոշում կայացրեց այս միջանկյալ դատական ակտի վերաբերյալ: Նախ ասեմ, որ մերժեց ԱԱԾ բողոքը՝ թողնելով ուժի մեջ վարչական դատարանի որոշումը, ֆիքսելով շատ կարևոր հանգամանք առ այն, որ ի սկզբանե ազգային անվտանգության մարմնի վարչական ակտը փաստացի չունենալով՝ ես զրկված եմ եղել այն վիճարկելու դատարանում, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայով, այդ իսկ պատճառով բողոքը մերժեց՝ հիմք ընդունելով արդար դատաքննության հիմնարար իրավունքի գերակայությանը, որի համար կարող եմ միայն երախտիքս հայտնել օրինականության հաստատման գործում վարչական և վերաքննիչ վարչական դատարաններին՝ ԱԱԾ ճնշումներին ընդդիմանալու և օրենքի էությունը և ոգին պահելու համար։ Ներկայումս ԱԱԾ-ն վերը նշված վերաքննիչ վարչական դատարանի որոշումը բողոքարկում է վճռաբեկ դատարանում, իսկ գործը մակագրվել է դատավոր Գոռ Հակոբյանին»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ հույս ունի՝ արդարացի և օբյեկտիվ քննություն կիրականացվի վճռաբեկ դատարանի կողմից, և արդարությունը կհաղթի։

Գևորգ Խաչատրյանից նաև հետաքրքրվեցինք՝ ինչու հնարավոր չեղավ այս հարցը լուծել ԱԱԾ-ի ներսում և գործը հասավ դատարան: «Հարցը գերատեսչությունում լուծում չստացավ մեկ պարզ պատճառով, որ Արթուր Վանեցյանը և նրա նման նախկին ռեժիմի մնացորդներ շատ կան, նույնիսկ մերօրյա ԱԱԾ-ում։ Շատ ուրախ եմ, որ նրա կերպարը և էությունը շուտ բացահայտվեց։ Արթուր Վանեցյանի կերպարը, կարծում եմ, բոլորին է արդեն պարզ, ինչպե՞ս կարող էր նա իր տերերի ընդունած որոշումը չեղարկել։ Դա է պատճառը, որ գերատեսչական լուծում չստացվեց, իսկ նրա լարած դավերը դեռ թանկ կնստեն մեր պետության համար։ Կարծում եմ՝ վարչապետի հիասթափությունը իր ընտրության և նրան ԱԱԾ տնօրեն նշանակելու հարցում ամեն հարցի պատասխանը տվել է»,- ասաց Խաչատրյանը:

Նա հավելեց. «Ինչ վերաբերում է ներկայիս ղեկավարին, ճիշտն ասած՝ ես, որպես ԱԱԾ կադրային սպա, անձամբ ճանաչում եմ պարոն Մարտիրոսյանին և բարձր կարծիք ունեմ թե՛ որպես պրոֆեսիոնալի և թե՛ անձնական որակների տեր անձնավորության մասին, սակայն ցավով պիտի փաստեմ, որ նա շարունակում է իր ընկերոջ՝ Արթուր Վանեցյանի ընտրած մարտավարությունը, իսկ դրա պատճառների մասին այսօր ես չեմ կարող բարձրաձայնել, քանի որ դրանք զուտ ենթադրություններ են։ Սակայն կարող եմ միանշանակ ասել, որ նրանք այդքան համարձակություն չունեն ընդունելու և փաստելու, որ նախկինները ԱԱԾ-ում էլ գործել են ապօրինություններով և սխալվել են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում