Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հարձակվող Եվգեն Բուդնիկը հեռացել է թիմից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Եվգեն Բուդնիկը երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը: Եվգեն Բուդնիկն «Ուրարտու» էր տեղափոխվել 2019-ի սեպտեմբերին: Ակումբի կազմում նա անցկացրել է 11 հանդիպում ու դարձել 4 գոլի հեղինակ: