Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

ԼՂ գործող իշխանության և ՀՀ նախկին իշխանավորների հովանավորչությամբ Արցախում արդեն ընտրակեղծումներ են սկսվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։

Պարոն Բադասյան, այս պահին ԱՄՆ-ում եք: Կարո՞ղ եք մանրամասնել այցի նպատակը, գիտեմ, որ համայնքի հետ եք հանդիպել:

– Հանդիպել եմ մեր տեղի համայնքի հետ: Գալուս նպատակը տեղի մարդկանց «Միացյալ Հայաստան» կուսակցության ծրագրերի և նպատակների մասին տեղեկություն տալն է: Իրենց ուշադրությունը գրավել է այն, որ մեր քաղաքական ուժը խիստ տարբերվում է մյուս կուսակցություններից իր ծրագրով, իր մոտեցումներով և հատկապես Հայաստանի հետ միացման գաղափարներով: Իրենց հետաքրքիր էր, թե ինչ փուլերով դա պիտի լինի, և որն է դրա իրատեսականությունը, ինչպես նաև դրա արտաքին մարտահրավերները, որի մասին խոսում էին Արցախի և՛ նախկին, և՛ ներկա կուսակցությունները, այն է՝ պետք է ճանաչվի անկախությունը և նոր միանա Հայաստանին: «Անկախ պետություն» խաղացողների դեմ մենք ունենք լուրջ փաստեր, որ դա ուղղակի մանիպուլյացիոն, հակահայկական և հակազգային ձևեր են: Սրանք հայակենտրոն մտքեր չեն: Անցումային փուլերով Հայաստանի և Արցախի միացյալությունը ամբողջովին իրատեսական է: Սա է հիմնականում մեր ծրագրի տարբերությունը: Նաև համայնքին հետաքրքրեց՝ որն է մեր ծրագրի իրատեսությունը տնտեսական զարգացման վերաբերյալ, ժողովրդավարության դրական արդյունքների, բնական ռեսուրսների օբյեկտիվ օգտագործման և այլնի վերաբերյալ:

Պարոն Բադասյան, իսկ որքանո՞վ է տեղի հայությունը մասնակից պրոցեսներին, որքանո՞վ են նրանք հետաքրքրված Արցախի այս ընտրություններով:

– Ես շատ եմ կարևորել դա: Կարծում եմ, որ սփյուռքը մեզ համար նաև խորհուրդ տվող պիտի լինի, ոչ թե միայն եկամտի աղբյուր, որ մինչև հիմա հիմնադրամների համար գումար են հավաքում: Սփյուռքի մեր հայրենակիցներին մենք պիտի մասնակից դարձնենք մեր ծրագրերի պատրաստմանը, ինչպես նաև ժողովրդական, կրթության և այլ հարցերին: Եվ ըստ նրանց առաջարկների՝ պետք է շտկումներ անենք մեր ծրագրերում: Անկեղծորեն, լուրջ երկխոսություն է տեղի ունեցել համայնքի և մեր միջև:

Պարոն Բադասյան, լուրեր են շրջանառվում, որ այդտեղ դրամահավաք էիք կազմակերպել: Որքանո՞վ են պատրաստ աջակցել, և որքանո՞վ դա օրենքի խախտում չի դիտարկվի:

– Իրենք նաև այդ նպատակով են ցանկացել դրամահավաք կատարել. հավաքույթի ծախսերը մարելուց հետո մնացած գումարը տրամադրեն մեզ՝ քարոզարշավը կազմակերպեու համար: Սակայն Դուք տեսաք, որ այդ հանդիպումից մեկ օր առաջ՝ Արթուր Սահակյանի հետ հաղորդաշարի ժամանակ, ես իմ խորին շնորհակալությունը հայտնեցի նախաձեռնող և համակարգող Ռոբերտ Քուրքյանին նման նախաձեռնության համար, սակայն պնդեցի, որ գումարը հարկավոր չէ, և խնդրեցի, որ գումարն օգտագործեն տեղի համայնքի պետքերի համար և իրենց հայեցողությամբ նվիրատվություն կատարեն հայրենիքում:

Այսինքն՝ իրենց կողմից ցանկություն եղել է, բայց Դուք մերժել եք:

– Այո՛, ես հրապարակավ, պաշտոնապես հրաժարվել եմ:

Եթե ամփոփենք, ինչպիսի՞ պայքար է սպասվում, պարոն Բադասյան:

– Պայքարը շատ խտացված է: Ես նաև բաց նամակ եմ հղել պարոն Փաշինյանին և գրել եմ, որ կեղծման գործընթացն արդեն սկսված է: Արցախի գործող իշխանության, ինչպես նաև Հայաստանի նախկին իշխանավորների հովանավորչությամբ Արցախում արդեն սկսվել են ընտրակեղծումներ: Այսինքն՝ իշխանական մասը փորձում է թե՛ իշխանության ձայները կորզել ընտրակաշառք բաժանելով, թե՛ ընդդիմադիրի դիմակով, նորից իշխանության միջոցներով փորձում է մուտք գործել ընդդիմադիր դաշտ և ձայներ հավաքել՝ ընդհուպ մինչև կուսակցության անունները կեղծելով և նմանեցնելով: Ոչ ոք կարծես մեզ չի նկատում, կարծես մենք չկանք: Նույնիսկ մեր անունները, իմ անունը չեն գրում՝ որպես ընտրության մասնակից: Բայց գիտեն, որ իրենց միակ ռեալ հակառակորդը մենք ենք, որ չպիտի թույլ տանք հին իշխանությունների վերադարձը: Այսօրվա իշխանությունն ունի թվով երկու տասնյակ կուսակցություններ, և նպատակը մեկն է՝ գրավել ընդդիմադիր դաշտը և փոշիացնել ձայները: Մենք լուրջ անելիքներ ունենք այս ուղղությամբ: Պետք է համապատասխան կերպով կազմակերպենք մեր քարոզարշավը: Հնարավոր է մեր կողմից նաև ստացվի սև PR: Մենք անկեղծ ձևով պիտի բացենք, թե ով ում կողմից և ինչ ձևով է ֆինանսավորվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում