ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի օրակարգային հիմնական հարցը բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած ընտանիքների բնակարանային խնդրի քննարկումն էր:
Քննարկվել են նաև երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2020 թվականին իրականացվելիք միջոցառումները: