Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իսպանացի մասնագետ՝ Հայաստանի հավաքականի ղեկին. Այլընտրանքային որոշման բանաձևը

2019 թվականի վերջին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի փոփոխությունից հետո օրակարգային թիվ խնդիրը Հայաստանի ազգային հավաքականն է։ Մասնավորապես, երկրպագուն անհամբեր սպասում է նոր գլխավոր մարզչի, որը ոտքի կկանգնեցնի մեր գլխավոր թիմին։

Աբրահամ Խաշմանյանը ստեղծված իրավիճակում ուղղակի չի կարող շարունակել աշխատանքը։ Չի կարող այն պարզ պատճառով, որ 9։1 հաշվով պարտությունից հետո հասարակությունը խնդրի լուծումը տեսնում է արմատական փոփոխությունների մեջ։ Եվ երկրորդ՝ ազգային թիմի առաջատար ֆուտբոլիստներից մի քանիսը, մասնավորապես Վարազդատ Հարոյանը հատկապես, Իտալիայի հետ խաղից հետո Խաշմանյանի հետագա աշխատանքն ըստ էության անթույլատրելի են համարում։

Իսկ ինչպիսի՞ մասնագետ է անհրաժեշտ մեր հավաքականին։ Դեռևս անցյալ տարվա հոկտեմբերին Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի տարբերակները ակտիվ քննարկման առարկա էին դարձել: Հիշեցնենք, որ Գյուլբուդաղյանցը հեռացավ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում՝ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հավաքականների հետ խիստ անհաջող հանդիպումներից հետո: Այն ժամանակ շատերն այն կարծիքին էին, որ Հայաստանի հավաքականը պետք է ունենա իսպանացի գլխավոր մարզիչ։ Ավելի ստույգ՝ մարզչի վերջնական ընտրության հարցում անհրաժեշտ է առաջին հերթին հաշվի առնել մի պարզ փաստ:

Անցյալ տարվա հունվարին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն էր նշանակվել իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը: Վերջինիս գործառույթի հիմքում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է, ինչպես նաև բոլոր հավաքական թիմերի համակարգումը: Մելենդեսին նշանակելով ՀՖՖ տեխնիկական տնօրեն՝ հայկական ֆուտբոլային գերատեսչությունն ըստ էության պատասխանատու որոշում կայացրեց մարզաձևի զարգացման իսպանական մոդելն ընտրելու վերաբերյալ: Մինչև 17 տարեկանների Հայաստանի հավաքականն այսօր գլխավորում է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, իսկ երիտասարդական հավաքականը՝ մեկ այլ իսպանացի մասնագետ Անտոնիո Ֆլորեսը: Այսինքն՝ երիտասարդ և պատանի ֆուտբոլիստների հետ այսօր աշխատանք է տարվում հստակ ծրագրով, որը մշակել է Մելենդեսը։

Արմեն Գյուլբուդաղյանցը ազգային թիմի ղեկին հայտնվել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ մինչև Մելենդեսի Հայաստան գալը: ՀՖՖ-ն չգնաց կտրուկ քայլի, և չնայած Ազգերի լիգայի խաղարկությունում մեր հավաքականի ձախողմանը՝ Գյուլբուդաղյանցը պաշտոնանկ չարվեց: Ընդունենք, որ եթե ընտրել էինք իսպանական մոդելը, ապա այնքան էլ տրամաբանական չէր երկրի գլխավոր թիմը տեղացի մասնագետին վստահելը: Իսկ թե ինչպես և ինչ պայմաններում էր նշանակվել Խաշմանյանը՝ բոլորն են հիշում։ Կարծում ենք՝ շատ ավելի պատեհ կլիներ, եթե Գյուլբուդաղյանցը անցյալ տարվա գարնանը ընդգրկվեր ազգային թիմի մարզչական շտաբում, իսկ գլխավոր մարզիչը կամ ժամանակակից ֆուտբոլում թիմի մենեջեր կոչվածը նշանակվեր Մելենդեսի կողմից: Այս պարագայում մոդել կոչվածը շատ ավելի ամբողջական և հեռանկարային տեսք կունենար: Այս տարբերակը հիմա էլ ակտուալ կարելի է համարել։

Ինչևէ, հիմա ՀՖՖ-ն կրկին կանգնած է գլխավոր մարզչի բարդ ընտրության առաջ: Ստեղծված իրավիճակում, կարծում ենք, որոշակիորեն անհասկանալի կլինի, եթե Հայաստանի ազգային հավաքականը գլխավորի, ասենք, իտալացի կամ գերմանացի մասնագետ: Իտալացի մարզիչը դժվար թե համաձայնի աշխատել մի միջավայրում, որտեղ գործի է դրված ֆուտբոլի զարգացման իսպանական ծրագիրը: Ցանկացած բարձրակարգ մասնագետ կպնդի, որ դուստր հավաքականները աշխատեն իր նախընտրած ծրագրով:

Գաղտնիք չէ, որ երիտասարդական և պատանեկան հավաքականները ազգային թիմի գլխավոր ռեզերվն են: Անհասկանալի կլինի նաև, եթե ազգային հավաքականի ղեկը կրկին վստահվի տեղացի մասնագետի: Խնդրի ամենաօպտիմալ լուծումը թերևս գլխավոր մարզչի ընտրությունը Խինես Մելենդեսին վստահելն է: Տրամաբանական է, որ նա կնախընտրի իսպանացի մասնագետի, ում ճանաչում և վստահում է: Եթե ընտրել ենք մի ճանապարհ, ապա դրանից շեղվելը բոլորովին ճիշտ չի լինի: Եթե ընտրել ենք իսպանական մոդել, ապա այն պետք է լինի ամբողջական և աշխատի՝ ինչպես մեխանիզմը:

Բոլորովին այլ հարց է՝ ընտրված մոդելը ճի՞շտ է, թե՞ սխալ: Այսօր, սակայն, այս հարցն այնքան էլ կարևոր չէ, քանզի հայկական ֆուտբոլը 20 տարի շարունակ առաջ չի շարժվել հստակ ծրագրով, և թերևս առաջին անգամ է ընտրվել զարգացման մոդել: Արդյունքը կարող ենք տեսնել միայն տարիներ անց, իսկ հիմա մեր միակ խնդիրը հնարավորինս արագ առաջ շարժվելն է: Կրկին սխալվելու իրավունք մենք պարզապես չունենք:

Մոտ մեկ ամիս առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ ՀՖՖ-ն դիտարկում է Հայաստանի հավաքական հրավիրել իսպանացի մասնագետի, և որ թեկնածուների թվում են Այտոր Կարանկան և Լուիս Ֆերնանդեսը: Անցյալ տարվա դեկտեմբերին Կարանկան այլ հայտնի մասնագետների հետ Երևանում մասնակցել էր Մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ թե՛ Կարանկայի, թե՛ Ֆերնանդեսի տարբերակները կարելի է միանգամայն նախընտրելի համարել։

Առջևում 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլն է, որտեղ մրցակցությունը շատ ավելի դժվար է լինելու, քան ընթացիկ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Դեռ ժամանակ ունենք հերթական կարևոր մրցաշարին պատշաճ կերպով նախապատրաստվելու: Սա այն դեպքն է, երբ «հրամանատարի» ընտրության պատասխանատու հարցում կոմպետենտ մասնագետ պաշտոնյային վստահելն ուղղակի այլընտրանք չունի: Էքսպերիմենտների հետևանքով այսօր ունենք բավական տխուր պատկեր: Հուսանք, որ նախկինում թույլ տված սխալներն այլևս չեն կրկնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում