Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ Անկարան չի ճանաչում Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը և շարունակում է հետևել Ղրիմի թաթարների ճակատագրին:
«Մենք շարունակում ենք ճանաչել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չենք ընդունում Ղրիմի անօրինական անեքսիան: Ուկրաինայի հետ մեր սերտ հարաբերությունների կարևոր կետը Ղրիմի թաթարներն են և մենք շարունակում ենք հետևել նրանց ճակատագրին», – հայտարարել է Էրդողանը Ուկրաինա այցելությունից առաջ լրագրողների հետ զրույցում։