Սիրիայի Իդլիբ նահանգի Սերակիբ բնակավայրի շրջանում կառավարական բանակի հետ հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն չորս թուրք զինծառայող, ևս ինը՝ վիրավոր են: Այդ մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:
Ռազմական գերատեսչությունում ճշտել են, որ զինվորներից մեկի վիճակն ծայրահեղ ծանր է: Այստեղ նաև նշել են, որ թուրք զինվորականները պատասխան կրակ են բացել ու «ոչնչացրել թիրախները Իդլիբի նահանգում»:
Դամասկոսն առայժմ չի մեկնաբանել միջադեպը: