Չինաստանի տարածքում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը մեկ ամսում գերազանցել է 2002-2003 թվականների կրկին Չինաստաում հարուցված SARS կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թվաքանակը:
Առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ փետրվարի 2-ի դրությամբ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 361 մարդ, մինչդեռ SARS-ի ողջ համաճարակի ընթացքում Չինաստանում մահացել էր 349 մարդ: Նախօրյակին վարակման առաջին մահացու դեպքն էր գրանցվել Չինաստանի սահմաններից դուրս՝ Ֆիլիպիններում, որտեղ մահացել էր չինական Ուհանի 44-ամյա մի բնակիչ: