Հյուսիսային Կորեան դադարեցրել է երկաթուղային կապը Ռուսաստանի հետ՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով:
Սահմանափակումը կիրառվել է անորոշ ժամկետով: Երկրների միջև հաղորդակցության վերակագնումը կախված կլինի Չինաստանում կորոնավիրուսով իրավիճակի զարգացումից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը դադարեցրել էր Չինաստանի հետ բոլոր ուղևորատար գնացքների երթևեկը՝ կորոնավիրուսի սրման պատճառով: Իսկ Փետրվարի 1-ից Ռուսաստանը դադարեցրել է նաև ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ, բացառությամբ Պեկին, Հոնկոնգ, Շանհայ և Գուանչժոու «Աերոֆլոտ»-ի չվերթների: