Կորեական թերակղզում լարվածության առաջացման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումներն այսօր տարածվել են մամուլով: Մասնավորապես, ելույթ ունենալով Մինսկում, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը կոչ է արել Հյուսիսային Կորեային դադարեցնել ռազմական գործողությունները: Դրանց շարունակումն, ըստ Ռուսաստանի արտգործնախարարի, մեծ վտանգ է ներկայացնում: Նույնաբովանդակ հայտարարություններ է արել նաեւ ԱՄՆ-ն` կոչ անելով Հյուսիսային Կորեային դադարեցնել Հարավային Կորեայի դեմ ռազմական գործողությունները: Իր մտահոգությունն ավելի վաղ արտահայտել է նաեւ Չինաստանի կառավարությունը: