Tuesday, 23 04 2024
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ

Երևանի և Մոսկվայի միջև գազի գնի շուրջ բանակցությունները տապալված են. սակագնի բարձրացումը կարող է կազմել մոտավորապես 10 տոկոս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը

Պարոն Դավթյան, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլև հայտ չի ներկայացվի: Հնարավոր համարո՞ւմ եք, որ իրականում սակագինը բարձրացած լինի, սակայն դրա մասին չասեն, ինչպես մեկ անգամ եղել է Հայաստանի պատմության մեջ:

Սովորաբար «Գազպրոմ Արմենիան» հայտ է ներկայացնում, դրանից 90 օր հետո նոր գազի սակագինը բարձրանում է: Կա տեսակետ, որ արդեն իսկ հայտը ներկայացվել է, իսկ սակագինը հրապարակավ կներկայացվի ապրիլի 1-ից հետո:

-Չեմ կարծում, որ կառավարությունը գնա նման լատենտային քայլերի, և գոնե վերջին շրջանում, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, փոխվարչապետը, վարչապետը, կառավարության այլ ներկայացուցիչներ խոսում են գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին, վկայում է այն մասին, որ սկզբունքորեն սակագնի բարձրացման մասին որոշումը կայացված է, պարզապես հարցն այն է, թե երբ այդ որոշումը կմտնի ուժի մեջ, երբ այն կկիրառվի ըստ գործող կանոնակարգի։ Հայտը մինչև 90 օրվա ընթացքում ուսումնասիրելուց հետո դրական որոշում կայացնելու պարագայում ևս մեկ ամիս անց, այսինքն ընդհանուր առմամբ, 120 օր հետո միայն կարող է նոր սակագինը մտնել ուժի մեջ։

-Հնարավոր համարո՞ւմ եք, որ գազի թանկացումից հետո կառավարությունը փոխհատուցի բնակչությանը՝ սուբսիդավորելով գինը:

-Սուբսիդավորումը կարող է շատ ռիսկային քայլ լինել, որովհետև դա կարող է հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծել բյուջեի համար, մասնավորապես, եթե խոսքը սակագնի բարձրացումն ամբողջությամբ սուբսիդավորելու մասին է։ Հաշվարկների համաձայն, միայն 2019-ի ողջ ընթացքում այն պարագայում, երբ գազի գինը սահմանին բարձրացավ 15 դոլարով, իսկ սպառողների համար այն մնաց նույնը, կուտակվեց շուրջ 30 մլն դոլարի պարտք։ Մոտավորապես նմանատիպ պատկեր մենք կարող ենք ունենալ 2020 թվականին։ Որքան ուշ կիրառվի նոր սակագինը, այնքան մեծ կլինեն պարտքերը, որովհետև որքան հայտնի է «Գազպրոմ Արմենիան»  2020 թվականի հունվարի 1-ից այլևս իր սեփական միջոցների, խնայողությունների հաշվին չի փոխհատուցում այն կորուստները, որ շարունակում է կրել սահմանին գազի գնի բարձրացման և երկրի ներսում սակագինը 2018-ի մակարդակին պահպանելու հետևանքով։ Սա նշանակում է, որ այս պահին և մինչև նոր սակագինը ուժի մեջ մտնելը մենք շարունակում ենք պարտք կուտակել, որը, բնականաբար, վաղ, թե ուշ, ստիպված ենք լինելու մարել։ Թե ինչ ճանապարհով, դա այլ քննարկման հարց է:

-Ձեր կանխատեսմամբ՝ որքան կբարձրանա՞ սակագինը և ի՞նչ ազդեցություն այն կունենա տնտեսության վրա:

-Ըստ եղած հաշվարկների, սակագնի բարձրացումը կարող է կազմել մոտավորապես 10 տոկոս։ Այսինքն՝ եթե դիտարկենք գործող 290 դոլար հազար խմ-ի դիմաց՝  բնակչության համար գործող սակագինը, ապա մենք կարող ենք ակնկալել շուրջ 10 տոկոսով կամ 30 դոլարի թանկացում: Այսինքն՝ ստեղծված իրավիճակում և սահմանին գնի գործող մակարդակի պայմաններում, բնականաբար, երկրի ներսում գնալով ավելի ու ավելի բարդ է լինելու ապահովել սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն:

-Իսկ հնարավո՞ր է, որ գազն ապրիլից հետո էլ չթանկանա, ասենք «Գազպրոմ Արմենիան» հայտ չներկայացնի, կամ այդ հայտը մերժվի:

-Չեմ կարծում, որ գազի սակագինը շարունակաբար հնարավոր է լինելու զսպել: Ստեղծված իրավիճակում «Գազպրոմ Արմենիան» ստիպված է գնալ ոչ պոպուլյար քայլերի, որոնցից կարելի է առանձնացնել երկուսը. առաջինը ներդրումային ծրագրերի կտրուկ վերանայումն է, երկրորդը հաստիքացուցակի կրճատումն է: Երկու դեպքում էլ մենք ունենք բավականին ռիսկային իրավիճակ: Ինչո՞ւմ են այդ ռիսկերը. Ինչ վերաբերում է ներդրումների կրճատմանը, ապա գիտենք, որ այդ ներդրումների մեծ մասն ուղղված է ենթակառուցվածքային մոդեռնիզացմանը, ինչպես նաև համակարգում գազի կորուստների նվազեցմանը: Այս առումով մենք ունենք մտահոգիչ ցուցանիշներ, երկրի գազատրանսպորտային համակարգում գազի կարուստները կազմում են 6-7 տոկոս, և սա բավականին ճգնաժամային ցուցանիշ է, որի դեպքում սովորաբար գազատրանսպորտային ընկերությունները անցնում են հակաճգնաժամային կառավարման ռեժիմի:

Ներդրումային ծրագրի կրճատումը նշանակում է, որ էապես կսահմանափակվեն միջոցառումները՝ ուղղված այդ կորուստների նվազեցմանը: Ինչ վերաբերում է հաստիքացուցակի կրճատումներին, ապա տարբեր աղբյուրների համաձայն այդ կրճատումները կարող են լինել 800-1000 աշխատող: Սա կարող է ստեղծել ոչ միայն սոցիալական խնդիրներ, այլ նաև տեխնիկական անվտանգության որոշակի ռիսկեր: Առհասարակ, էներգետիկ ընկերություններում աշխատակազմի քանակը սահմանվում է համաձայն գործող նորմատիվների, և այն աշխատակազմը, որն այսօր առկա է «Գազպրոմ Արմենիայի» համակարգում, դա մոտ 5600 հոգի է, լիովին համապատասխանում է Հայաստանի գազատրասպորտային համակարգը սպասարկելու անհրաժեշտությանը: Այսինքն աշխատակազմի կրճատումն իր հերթին նշանակում է այդ նորմատիվի խախտում, ինչն իր հետևից կարող է բերել կառավարման խնդիրներ: Հայաստանում գործող նորմատիվներով, որոնք իրականում հիմնվում են խորհրդային նորմատիվների վրա, մենք ունենք համակարգում գործող մասնագետների այն քանակը, որն անհրաժեշտ է մեր գազատրանսպորտային համակարգն անվտանգ սպասարկելու համար:

Իհարկե, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է մերժել «Գազպրոմ Արմենիայի» հայտը, բայց դա միայն զուտ տեսականորեն, որովհետև պրակտիկորեն ՀԾԿՀ-ն դժվար թե գնա նման քայլի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման որոշման դեպքում գազատրանսպորտային համակարգում կամ կշարունակվի պարտքի կուտակման քաղաքականությունը, ինչը բավականին վտանգավոր է, կամ էլ «Գասպրոմ Արմենիա» ընկերությունը ստիպված կլինի գնալ վերոնշյալ քայլերի՝ ներդրումների վերանայում կամ ախատակազմի կրճատում:

Բնականաբար այս իրավիճակում մենք պետք է նաև խիստ քննադատորեն գնահատենք «Գազպրոմ Արմենիա» ընկերության կորպորատիվ քաղաքականությունը, կառավարման արդյունավետությունը, որովհետև երբ մենք խոսում ենք համակարգում կորուստների մասին, ինչը ազդում է նաև սակագնի ձևավորման վրա, երբ խոսում ենք աշխատավարձային ֆոնդի ձևավորման մասին, որը վերջնական սակագնի մեջ, ի դեպ, կազմում է մոտ 21 դոլար, սա պետք է գնահատվի «Գազպրոմ Արմենիայի» գործունեության արդյունավետության համատեքստում: Այդ արդյունավետությունն ապահովելու, ինչպես նաև պետական նպատակային վերահսկողություն իրականացնելու համար հույժ անհրաժեշտ է վերադառնալ 2013 թվականի հայտնի գազային համաձայնագրերին, որոնց համաձայն խիստ սահմանափակվել էր ՀՀ կառավարության մասնակցությունը ոչ միայն այդ համակարգի կառավարմանը, այլև էապես կրճատվել էին վերահսկողության մեխանիզմները:

-Ինչպե՞ս եք գնահատում գազի գնի շուրջ շուրջ մեկ տարի տևած հայ-ռուսական բանակցությունները: Ի՞նչ արդյունք դրանք տվեցին, և արդյոք դա առավելագույնն էր, որ կարող էինք անել:

-Խոշոր հաշվով այն տևական բանակցությունները, որ ընթանում էին Երևանի և Մոսկվայի միջև գազի գնի շուրջ, կարող ենք տապալված համարել, որովհետև ստեղծված աշխարհատնտեսական իրավիճակում մենք տեսնում ենք, որ համաշխարհային շուկայում բնական գազի գինը էապես նվազել է վերջին մեկ տարվա ընթացքում: Ինչ վերաբերում է Ռուսաստանից արտահանվող գազի գնին, ապա նույն Եվրոպայում, որը ռուսական գազի համար մեկ ներկրողն է, այդ գինն իջել է 120 դոլարի, ինչն առավելապես պայմանավորված է մեղմ ձմռան հանգամանքով, եվրոպական գազի պահուստարաններում ավելցուկի առկայությամբ և այլն: Սա նշանակում է, որ ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հայ-ռուսական գազային բանակցությունների ընթացքում մենք անգամ կարող էինք ճիշտ էներգետիկ դիվանագիտության գործիքակազմի կիրառման արդյունքում ապահովել գնի նվազում սահմանին, ինչպես դա արեց, օրինակ, Մոլդովան, որի համար կիրառվեց շուրջ 30 տոկոսանոց զեղչ: Ու այդ զեղչային քաղաքականությունը Մոլդովայի համար, հավանաբար, դեռ շարունակվելու է ապրիլի 1-ից:: Այսինքն կան պետություններ, որոնք այս իրավիճակից բավական հմտորեն օգտվում են: Ավաղ, մենք չդասվեցին դրանց շարքին, և դա է պատճառը, որ այդ բանակցային գործընթացը ես համարում եմ տապալված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում