Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 17:00-ի սահմաններում, Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-21214 մակնիշի 80 XO 100 համարանիշի և КрАЗ մակնիշի 15 ԼԼ 673 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Իջևանի բաժնից ժամանել է օպերատիվ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արման Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Քիչ առաջ դեպքի վայրում КрАЗ-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: