Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի չինական կենտրոնի փորձագետ Չժան Լյուբոն գնահատել է ուտելիքների և ծանրոցների վարակվածությունը: Նա հայտնել է, որ ուտելիքի կամ ծանրոցների առաքման միջոցով կորոնավիրուսով վարակվելու մտավախությունը արդարացված չէ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Չժան Լյուբոն նշել է, որ վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Փորձագետի խոսքով՝ պրոֆիլակտիկայի համար ուղղակի պետք է հետևել հիգիենային: Նա հավելել է, որ առաքման միջոցով վիրուսի տարածման ապացույց չկա: Ապրանքների ստացման ժամանակ անհրաժեշտ է լվանալ ձեռքերը և նետել փաթեթը: «Կոնտեյներները, որոնցում գտնվում է պատրաստի ուտելիքը, պետք է ախտահանել, սրբել անձեռոցիկով»,- եզրափակել է փորձագետը:
Փետրվարի 1-ի առավոտվա տվյալներով՝ 2019-nCoV կորոնավիրուսից մահացել է 259 մարդ: Ինֆեկցիայով վարակվածների թիվը գերազանցել է 11,7 հազարը: Կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Չինաստանում: Ինֆեկցիան հասել է մինչև ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, մի քանի եվրոպական քաղաքներ և Հարավարևելյան Ասիայի պետություններ: Հայտնի է, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն: