Թաիլանդում առաջին բնակիչը, որը վարակվել է նոր կորոնավիրուսով, Բանգկոկում աշխատող տաքսիստ է: Այս մասին հայտարարել է Թաիլանդի առողջապահության նախարարության համաճարակաբանական վերահսկողության դեպարտամենտի գլխավոր տնօրենի տեղակալ, դոկտոր Թանարխ Ֆիփաթը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ նրա՝ թալանդցի վարորդը վարակվել է Չինաստանից ժամանած զբոսաշրջիկից, որին նա տեղափոխել է քաղաքի հիվանդանոցներից մեկը: Ֆիփաթն ընդգծել է, որ Թաիլանդ ժամանելիս չինացին արդեն վարակված է եղել վիրուսով:
«ՉԺՀ-ի այս քաղաքացին մեզ հայտնի է, հաստատվել էր նրա ախտորոշումը, և նա բուժվում էր Նոնթհաբուրիի ինֆեկցիոն կենտրոնում»,- պարզաբանել է մասնագետը: Ներկա պահին Չինաստանի քաղաքացին բուժվել և վերադարձել է իր հայրենիք՝ հավաստիացրել է Ֆիպատին:
Թաիլանդում դեպքերի թիվը աճել է 14-ից 19 մարդու: Նրանք բոլորը, բացառությամբ տաքսիստի, վարակվել են չինական Ուհան քաղաք ուղևորության ընթացքում: