Կահիրեի քրեական դատարանը «Բեյթ Անսար ալ-Մակդիս» ահաբեկչական խմբավորման 37 զինյալների դատապարտել է մահապատժի՝ 54 հանցագործության համար, այդ թվում՝ ՆԳՆ ղեկավարի սպանության փորձը: Այդ մասին հայտնում է al-Masry al-Youm թերթը:
Ինչպես նշվում է, խմբավորումը ղեկավարում էր Հիշամ Աշմաուին, որը հետագայում միացավ «ԴԱԻՇ» միջազգային ահաբեկչական կազմակերպությանը։
Սկզբում գործի մեջ հայտնվել է 208 մարդ, սակայն դատավճիռը կայացվել է 37-ի հանդեպ:
Եգիպտոսի օրենսդրության համաձայն՝ գործը հետագայում կուսումնասիրվի երկրի մուֆթիի՝ Շաուքի Ալյամի կողմից, նա մահապատժի վերաբերյալ դատավճիռ կկայացնի՝ համաձայն Շարիաթի (իսլամական օրենքների ժողովածու):
Վերջնական դատավճիռը նշանակված է 2020 թ․ մարտի 2-ին: