Թուրքական Anadolu առաջին ինքնաթիռը, որի՝ նավատորմին հանձնումը նախատեսվում է ընթացիկ տարում, հայտնվել է արբանյակային լուսանկարներում: Համապատասխան լուսանկարները ImageSatIntl-ը տեղադրել է Twitter-ում:
Նկարների վերաբերյալ գրության մեջ ասվում է, որ նավի նախագիծը ենթարկվել է փոփոխությունների այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հրաժարվել է Անկարային մատակարարել հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչներ այն պատճառով, որ վերջինս Մոսկվայից ձեռք է բերել S-400 Triumph զենիթահրթիռային համակարգեր։