2020 թ.-ի փետրվարի 1-ից Բելառուսում «Դրուժբա» գլխավոր գազատարով Ռուսաստանից Եվրոպա քաշվող նավթի սակագները կբարձրանան 6,6 տոկոսով: Այս մասին ասված է հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության (MART) հաղորդագրության մեջ:
Սակագնի բարձրացման չափը որոշվել է` հիմնվելով Ռուսաստանում 2020 թվականի գնաճի կանխատեսման վրա (3,6 տոկոս), որին ավելացվել է 3 տոկոսային կետ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ բելառուսական կողմի առաջարկությունները չեն ընդունվել, հետևաբար, սակագները բարձրացվել են` նախորդ պայմանավորվածությունների համաձայն: