Tuesday, 09 06 2026
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

ՀՀ վարչապետին թյուրիմացության մե՞ջ են գցել

Անցած շաբաթ օրը Արթիկ քաղաք և հարակից մի շարք գյուղեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կատարած այցի ժամանակ մի խումբ գյումրեցիներ Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջով ցուցապաստառներով դիմավորեցին նրան, ինչպես նաև նույն պահանջով նամակ հանձնեցին վարչապետին: Ցուցապաստառների վրա գրված էին հետևյալ կոչերը. «Վերադարձրեք մեր 4 որմնանկարները», «Մինասը մեզ, Հասմիկը՝ Ձեզ»:

Վարչապետը Մինասի որմնանկարները վերադարձնելու պահանջով իրեն դիմած գյումրեցիներիս խոստացավ քննարկումներ անցկացնել և պատասխանել նախորդ ամիս հազարավոր քաղաքացիների ստորագրություններով իրեն ուղարկված՝ Մինասի որմնանկարները Գյումրի վերադարձնելու պահանջագրին:

Այնուհետև նույն այցի ընթացքում, Արթիկի մշակույթի տանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նրանցից մեկի՝ Մինասի որմնանկարները վերադարձնելու խնդրի մասին հարցին պատասխանելով, վարչապետն ասաց, թե ինքը համոզված է, որ հազարավոր գյումրեցիներ էլ համաձայն են որմնանկարները փրկելու նպատակով Երևան տեղափոխմանը:

Մի կողմ թողնենք այն հարցը՝ իսկ ով ասաց, որ հնարավոր չէր որմնանկարները տեղում փրկել…. Խնդիրն այլ է, հաստատ ինչ-որ մեկը վարչապետին գցել է թյուրիմացության մեջ, երբ հուշել է, թե ինքը հազարավոր համակիրներ ունի Մինասի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու հարցում:

Որմնանկարները տեղափոխելուն դեմ հանդես եկող նախաձեռնող խմբի կողմից արդեն իսկ մեկ ամսվա ընթացքում հավաքվել է մոտ 8 000 ստորագրություն, որից շուրջ 5000-ը «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն կից գրությամբ անցած ամիս է վարչապետին ուղարկել, ևս 2106 ստորագրությամբ պահանջագիր էլ այսօր ուղարկվեց: Իսկ հետաքրքիր է՝ հարգարժան վարչապետը կարո՞ղ է արդյոք ցույց տալ որմնանկարները տանելուն կողմ գոնե մեկ տասնյակ գյումրեցիների կողմից ստորագրված որևէ գրություն: Հաստատ համոզված եմ, որ չի կարող, պարզապես իրեն ինչ-որ մարդիկ, հավանաբար՝ մշակույթի նախարարությունից, գցել են թյուրիմացության մեջ: Այնպես որ վարչապետին մնում է մեկ տարբերակ, այն է՝ որքան հնարավոր է արագ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում և Գյումրիից տարված չորս որմնանկարները վերադարձնել օրինական տիրոջը՝ գյումրեցիներին:

Հ.Գ. Ամենևին չէի ցանկանա որմնանկարների հետ կապված այս թնջուկը քաղաքականացնել, բայց մի բան չեմ կարող չասել: Ակնհայտ է, որ գոնե Գյումրիում, hամապետական երկու կարևոր ընտրություններից առաջ, իշխող կուսակցությունը և հատկապես ՀՀ նախագահը լուրջ խնդիրներ են ունենալու՝ հանրապետության երկրորդ քաղաքի բնակչության մշակութային իրավունքների կոպիտ ոտնահարման պատճառով: Սակայն նրանց լռությունից այնպիսի տպավորություն ես ստանում, որ այդ խնդիրն իրենց բնավ չի հուզում:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում