Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Չենք կարծում, որ թաքուն ինչ-որ բան է արվում Արցախի ու ժողովրդի թիկունքում. Ստեփանակերտն արձագանքում է Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը

«Իրարամերժ մոտեցումների պայմաններում ակնկալել կարգավորում՝ շատ վաղաժամ է»,- արձագանքելով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև Ժնևում տեղի ունեցած հանդիպմանը՝ ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

Շարունակելով՝ մեր զրուցակիցը նշեց. «Նախևառաջ՝ Ադրբեջանը չի վերանայել իր մոտեցումները, նացիզմը շարունակում է այնտեղ տիրել։ Բացի այդ՝ ոչ լիարժեք ձևաչափով է ընթանում գործընթացը։ Այս ամենի հետ ակնկալել առաջընթաց՝ իհարկե վաղաժամ է։ Բայց նման հանդիպումները շատ կարևոր են, որպեսզի խաղաղությունն ու կայունությունն ամրապնդվեն, ու նաև ապահովվի բանակցությունների շարունակականությունը։ Ինքնին այդպիսի հանդիպումները շատ կարևոր են, սա մեր ընդհանուր մոտեցումն է։ Այնտեղ հնչեցին շատ դրույթներ, որոնք ցույց են տալիս, որ շարունակվում է հակամարտության կարգավորման էվոլյուցիոն տարբերակը։ Ժողովրդին խաղաղության պատրաստելը նշանակում է, որ նույն Ադրբեջանում մեծ աշխատանք պետք է տարվի նացիզմի քարոզչության ուղղությամբ, պարտադրանք կամ սրընթաց գործընթաց լինել չի կարող»։

Դավիթ Բաբայանը միևնույն ժամանակ շեշտեց՝ իրենք չեն պատկերացնում, որ կարող են լինել թաքուն մոտեցումներ կամ պայմանավորվածություններ. «Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գաղափարը պաշտոնական Ստեփանակերտը 15-17 տարի առաջ է դրել շրջանառության մեջ՝ առ այն, որ անհրաժեշտ է ժողովուրդների միջև պատմական հաշտության կնքում։ Եվ առաջին հերթին սա անհրաժեշտ է Ադրբեջանում, որովհետև Ադրբեջանի հասարակությունն է թաթախված հայատյացության ու նացիզմի մեջ։ Պատկերացնո՞ւմ եք՝ մինչև հիմա Գերմանիայում նացիզմի դեմ պայքարում են, ե՞րբ է վերջացել Հիտլերի դարաշրջանը։ Հիմա խաղաղության նախապատրաստելը նաև մթնոլորտի փոփոխություն է ենթադրում։ Եթե մի երկրում՝ նույն Ադրբեջանում, մսուր-մանկապարտեզից հայատյացության քարոզչություն է գնում, ի՞նչ կարող ենք մենք ակնկալել։ Միևնույն է՝ որևէ բան չի ստացվելու, եթե այդպես ընթանան զարգացումները։ Սա մեկ տարվա բան չէ, տասնամյակներ են պահանջվելու, և առանց դրա հնարավոր չի լինելու որևէ բան կարգավորել»։

Մեր զրուցակիցը չի կարծում, որ այժմ կոնկրետ փաստաթղթի շուրջ բանակցություններ են ընթանում. «Ըստ իս՝ ընդհանուր մթնոլորտի մասին է խոսքը։ Ի՞նչ փաստաթուղթ պետք է քննարկեն։ Առաջին հերթին՝ Արցախը չի մասնակցում, և ցանկացած փաստաթուղթ, եթե մենք չենք մասնակցում, արդեն իսկ իրավական թերի ուժ է ունենալու։ Բացի այդ՝ Ադրբեջանը, ինչպես նաև Արցախը, մտնում է ներքաղաքական ակտիվ շրջան, և այժմ շատ կարևոր է խաղաղության ու կայունության պահպանումը։ Հազար ու մի խնդիր կա, բայց մտածել, որ ինչ-որ փաստաթուղթ են ստորագրելու՝ ո՞նց պետք է դա լինի։ Չկա ընդհանուր մոտեցում, կողմերն իրարամերժ պատկերացումներ ունեն»։

Այդ դեպքում ի՞նչ էին այդքան երկար քննարկում արտգործնախարարները՝ հարցին ի պատասխան Դավիթ Բաբայանն ասաց. «Այո՛, սրանք ամենաերկար բանակցություններից մեկն էին, և դետալների համար պետք է դիմեք ՀՀ արտգործնախարարությանը։ Բայց ես չեմ կարծում, որ ինչ-որ թաքուն բաներ կարող են լինել։ Որևէ մեկը չի կարող թաքուն ինչ-որ բան անել Արցախի թիկունքում ու ժողովրդի կարծիքը հաշվի չառնել։ Ի վերջո՝ ցանկացած կարգավորման տարբերակին պետք է ժողովուրդը հավանություն տա»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում