Թուրքիան ցանկանում է ռազմական հենակետ կառուցել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մերձակայքում, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ աղբյուրներին հղումով:
Նշվում է, որ դա տեղի է ունենում ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) միջնորդությամբ: Հենակետում կարող են տեղակայվել թուրքական հատուկ նշանակության ջոկատները և թուրքական ռազմական նավատորմի ստորաբաժանումները: Անկարան նաև ցանկանում է ռազմական ինքնաթիռներ և անօդաչու սարքեր տեղափոխել այնտեղ:
Աղբյուրները պնդում են, որ 48 ժամ առաջ թուրք օդաչուները ժամանել են Տրիպոլի:
Հունվարի 27-ին Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքիան «Ջաբհաթ ան-Նուրսա» ահաբեկչական կազմակերպության հազարավոր գրոհայիններ է տեղափոխում Լիբիայի տարածք:
Երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրքական զորքեր է ուղարկում երկիր՝ ԼԱԲ-ի առաջնորդ Խալիֆա Հաֆթարի դեմ պայքարում ԱՀԿ ղեկավար Ֆաիզ Սարաջին օգնելու համար: