Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Վճռորոշ հանդիպումը. Հայաստանի ազգային հավաքականը՝ պատմական արդյունքի շեմին

Բելգիայում ընթացող ֆուտզալի Եվրոպայի 2020 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի ազգային հավաքականը երեկ կարևորագույն հաղթանակ տարավ։ Մեր ֆուտբոլիստները 3։1 հաշվով առավելության հասան Չեռնոգորիայի նկատմամբ և այս պահին ընտրական B ենթախմբում երկրորդ հորիզոնականում են։ Բացի Հայաստանից և Չեռնոգորիայից՝ այս խմբում ընդգրկված են նաև Բելգիայի և Շոտլանդիայի հավաքականները։

Առաջին տուրում մեր հավաքականը լարված պայքարում ցավալի պարտություն կրեց բելգիացիներից։ Մերոնք առաջինը առաջ անցան հաշվի մեջ, սակայն կարճ ժամանակում երկու գնդակ բաց թողեցին։ Առաջին կեսի վերջին վայրկյաններին Հայաստանի հավաքականին հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Երկրորդ կեսում դաշտի տերերը մեծացրին ճնշումը, ինչի արդյունքում մեր ֆուտբոլիստները թույլ տվեցին մի քանի անտեղի սխալներ։ Ընդհանուր առմամբ հանդիպումն ընթացավ հավասար պայքարում։ Օգտվելով մերոնց վրիպումներից՝ բելգիացիները հաղթեցին 5։2 հաշվով։

Նշենք, սակայն, որ հանդիպման վերջնամասում խաղը փրկելու համար Հայաստանի հավաքականը խաղում էր առանց դարպասապահի։ Կարճ ասած՝ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը գնաց արդարացված ռիսկի, սակայն ինչ-որ բան չհերիքեց, և մրցակիցը խփելով 5-րդ գնդակը՝ հաշիվը դարձրեց խոշոր։

Ինչևէ, պարտությունից ընդամենը մեկ օր անց Հայաստանի հավաքականը ցուցադրեց բոլորովին նոր որակի ֆուտբոլ։ Չեռնոգորիայի դեմ մրցավեճում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վերահսկեցին խաղի ողջ ընթացքը և կարող էին հաղթել նաև խոշոր հաշվով։ Այս անգամ ևս մրցակիցը գոլ խփեց կոպիտ սխալի պատճառով։ Առաջին կեսում Հայաստանի հավաքականը հաղթեց 1։0 հաշվով։ Երկրորդ կեսում հաշիվը հավասարեցնելու համար Չեռնոգորիան գործի դրեց ողջ արսենալը։ Հանդիպման երկրորդ կեսում ծավալվեց տակտիկական դիմակայություն՝ հաճելի լարվածության մեջ պահելով ֆուտբոլասերին։ Ճիշտ դասավորվելով խաղադաշտում՝ Հայաստանին հաջողվեց հաշիվը դարձնել 2։0, սակայն կարճ ժամանակ անց հետևեց կոպիտ սխալը, և մրցակիցը հաջողության հասնելով՝ խաղը փրկելու հնարավորություն ստացավ։ Հաղթական գոլը մերոնք խփեցին խաղավարտից մոտ մեկ րոպե առաջ։ Նման լարված պայքարում պետք է արժանին մատուցել հատկապես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին, ում հաջողվեց արագ որոշումներ կայացնել և ճիշտ փոփոխություններ կատարել, ինչը ֆուտզալում կարևոր գործոններից է։

Արդեն վաղը Հայաստանի հավաքականը որակավորման փուլի վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Շոտլանդիայի հետ։ Վերջինս առաջին տուրում Չեռնոգորիային 9։2 հաշվով զիջելուց հետո երկրորդ տուրում 7։3 հաշվով պարտվել էր Բելգիային և ժամանակից շուտ կորցրել պայքարը շարունակելու հնարավորությունները։

Հայաստանի ազգային հավաքականի համար առաջիկա հանդիպումը կարող է պատմական դառնալ։ Մասնավորապես, հաղթելու պարագայում Հայաստանը B խմբում կզբաղեցնի առնվազն երկրորդ հորիզոնականը, ինչը հնարավորություն կտա հայտնվելու Եվրոպայի առաջնության փլեյ-օֆում։ Նշենք, որ մեր ազգային թիմին երբևէ չի հաջողվել դուրս գալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ կամ փլեյ-օֆ։ Ժամանակին ենթախմբում ընտրական մրցաշարը բաղկացած էր երկու խմբային փուլերից։ Մեր հավաքականը խաղացել է խմբային երկրորդ փուլում, որտեղ հաջողության հասնել չի հաջողվել։ Եվ ահա, եթե վաղը հաղթենք Շոտլանդիային, ապա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլից մեզ կբաժանի ընդամենը մեկ քայլ։

Վիճակահանության արդյունքում հայտնի կդառնա այլ ենթախմբերում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականներից մեկը, որի հետ տանը և դրսում հանդիպումների ձևաչափով կվիճարկվի Եվրո-2020-ի ուղեգիրը։ Փլեյ-օֆի հանդիպումները տեղի են ունենալու առաջիկա ապրիլին։

Հայաստանի ազգային թիմը տեսական հնարավորություն ունի նաև ենթախմում առաջին հորիզոնականը զբաղեցնելու, որը, սակայն, քիչ հավանական է։ Դրա համար անհրաժեշտ է, որ վաղը Չեռնոգորիան հաղթի Բելգիային, իսկ Հայաստանը՝ գերխոշոր հաշվով հաղթի Շոտլանդիային։ Հաշվի առնելով առաջին երկու հանդիպումները և դրանցում գրանցված արդյունքները՝ անհավանական է թվում, որ Բելգիան պարտություն կրի։ Իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը ոչ միայն ավելի քան հավանական է, այլև պարտադիր։ Չեռնոգորիան, որին մենք հաղթել ենք, Շոտլանդիայի նկատմամբ առավելության է հասել 7 գնդակի տարբերությամբ։ Երկու հանդիպումներում Շոտլանդիան բաց է թողել 16 գնդակ։ Գրանցված արդյունքները խոսում են այն մասին, որ վաղը մենք պարտություն կրելու իրավունք ուղղակի չունենք։ Մենք կանգնած ենք բացառիկ հաջողության շեմին և պարտավոր ենք այն իրականություն դարձնել։

Հայաստանի հավաքականը ենթախմբում երկրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել նույնիսկ ոչ-ոքի խաղալու պարագայում։ Դրա համար անհրաժեշտ կլինի, որպեսզի Բելգիան հաղթի Չեռնոգորիային։ Այս պահին, սակայն, նման ելքի մասին խոսելը կամ մտածելն ուղղակի անտեղի ենք համարում։

Վաղը 17։30-ին ամեն գնով պետք է հաղթենք Շոտլանդիային և սպասենք Բելգիա-Չեռնոգորիա մրցավեճին, որը կսկսվի 20։30-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում