ՀԱԿ-ի պատվիրակության 5 անդամները և կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները ժամանեցին «էրեբունի պլազա» հյուրանոց:
Զանգվածային լրատվամիջոցներին, որոնք մեծ թիվ են կազմում թույլատրվեց 1-2 րոպե նկարահանել, ինչից հետո փակ դռների ետևում մեկնարկեց ՀԱԿ-իշխանություն երկխոսության առաջին նիստը:
Հիշեցնենք, որ Կոնգրեսի պատվիրակներն են` Լևոն Զուրաբյան, Դավիթ Շահնազարյան, Վահագն Խաչատրյան, Ֆելիքս Խաչատրյան, Սամվել Աբրահամյան:
Կոալիցիայի պատվիրակության կազմում են Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ), Գագիկ Մինասյանը (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը (Օրինաց երկիր) եւ Խաչիկ Հարությունյանը (Օրինաց երկիր):