Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը 15 րոպեում 13,2 միլիարդ դոլարով ավելացել է նրա ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ աճի շնորհիվ, հայտնում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով՝ հունվարի 30-ին Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 12 տոկոսով՝ հասնելով մինչև 2,1 հազար դոլարի: Պատճառը՝ ընկերության եռամսյակային հաշվետվության հրապարակումն է, որը հերքել Է Ուոլսթրիթի վերլուծաբանների գնահատականները:
Ի դեպ, Բեզոսի կարողությունը, որը Forbes-ի վարկածով առաջին հորիզոնականն է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում, ներկայում հասել է 129,5 միլարդ դոլարի: