Apple և Broadcom ընկերությունները պարտավոր են 1,1 միլիարդ դոլար վճարել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին՝ անհաղորդալար ճանապարհով տվյալների փոխանցման բնագավառում մշակումների արտոնագրային իրավունքների խախտման համար: Կալիֆոռնիայի նահանգում երդվյալների ժյուրիի վճռի մասին, որոնք քննել են բուհի հայցը, հունվարի 29-ին հայտնել է Bloomberg գործարար նորությունների գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ փոխհատուցման չափը տվյալ դեպքում մեծությամբ վեցերորդն է արտոնագրային վեճերի պատմության մեջ:
Apple-ը և Broadcom-ը, որոնք կիսահաղորդիչների և միկրոպրոցեսորների խոշորագույն արտադրողներից մեկն են, հայտարարել են երդվյալների վճիռը բողոքարկելու մտադրության մասին: Ընկերությունները ճշտում են, որ հայցվորի պահանջները կապված են ոչ թե սարքավորման, այլ էլեկտրոնային սարքերի վրա տեղակայված միկրոպրոցեսորների հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: