Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին հանել են չվերթից Վնուկովո օդանավակայանում:
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, «Ռոսիա» ավիաընկերության ինքնաթիռը պետք է իրականացներ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ չվերթը, սակայն թռիչքը հետաձգվել է: Ուղևորներին խնդրել են չարձակել ամրագոտիները, բայց Սոբչակը հայտարարել է, որ մտադիր չէ դա անել և լքել է ինքնաթիռի սրահը:
Ինքնաթիռն ուղղորդել են դեպի տերմինալ և տրապ են մոտեցրել: Ավելի ուշ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և արձանագրություն կազմել:
Իր Telegram-ալիքում Սոբչակը հաղորդել է, որ ինքնաթիռը մեկուկես ժամ չի կարողացել օդ բարձրանալ օդանավակայանի տարածքում «փակ երկնքի» ռեժիմի պատճառով:
«Այսօր թռչում էր վարչապետը: Ես մեկուկես ժամ անցկացրի ինքնաթիռում, որը մոտ մեկ ժամում պետք է Պիտեր հասներ: Ինձ ուղղակի հետաքրքրում է, թե նման նախադեպեր կա՞ն այլ երկրներում: Արդյո՞ք ինչ-որ տեղ երկինքն ամբողջությամբ փակում են իրենց իշխանության առաջին դեմքերի թռիչքի ժամանակ»,- վրդովվել է նա: